26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանները զգոնացել են. կասկածելի փաթեթ սուպերմարկետում.Հայկական ժամանակ

Անցած շաբաթ օրը ՀՀ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնում աննախադեպ մեծ հավաք էր: Տարօրինակն այն էր, որ բաժնին հարող տարածքներում կային նաեւ կինոլոգներ` իրենց հատուկ վարժեցված շների հետ:

Այդ շներին սովորաբար օգտագործում են այն ժամանակ, երբ հաղորդում է ստացվում այս կամ այն հաստատությունում տեղադրված ռումբի մասին:

“Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, ոստիկանները խորհրդավոր ժպտում էին եւ ասում, թե կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Սակայն, նույն երեւույթն արձանագրվեց նաեւ անցած երկու օրերին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Սհարոնյանին հղած թերթի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ստացվել է նույն “պարզաբանումը” կանխարգելիչ միջոցառումների մասին: Սակայն, օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ ոստիկանական գործողությունները այնքան էլ “անշառ” չեն:

Թերթի ունեցած տեղեկություններով, ԱՄՆ-ի զգուշացումները` Հայաստանում իսլամիստների կողմից ահաբեկչական գործողությունների հավանականության մասին, անհիմն չեն:

Այն տեղեկատվությանը, որի հիման վրա ԱՄՆ-ն հայտարարություն է արել, տիրապետում են նաեւ մեր իրավապահները: Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, իրավապահները զգուշացրել են մեծ ձեռնարկությունների, առեւտրի կետերի, պետական հիմնակությունների ղեկավարներին, որպեսզի նրանք անմիջապես տեղեկացնեն նկատված տարօրինակ իրերի մասին:

Առաջին ահազանգը եղել է կիրակի առավոտյան` երկու կասկածելի փաթեթ են գտել Աբովյան փողոցի “ՄԱՄ” սուպերմարկետում: Համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքել են ահազանգին, բայց պարզվել է`դրանցում կենցաղային իրեր են:

“Նկատենք, որ իրավապահները փորձում են հնարավոր ահաբեկչության մասին տեղեկատվությունը գաղտնի պահել՝ խուճապից խուսափելու համար, ինչը լրիվ հասկանալի է եւ ընդունելի: Ահաբեկչության հավանականությունն էլ գնահատվում է ոչ մեծ: Բայց նախընտրելի է մի քիչ ավեփ զգույշ եւ ուշադիր լինել”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ