29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջարկում են սահմանափակել խաղատուն մտնողների թիվը

68118_b

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել «Ելք» խմբակցության ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետշահումով խաղերի և խաղատների մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Հեղինակներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ լիազոր մարմնի սահմանած կարգով պետք է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ։

«Մենք առաջարկում ենք նաև մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութականծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու խաղասրահկատարվող այցելությունները սահմանափակվեն, դրա համար կարգ է սահմանվւմ։ Գործող  օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, սակայն որևէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը հսկի տարածքը և պատասխանատավություն կրի դրա համար։ Դրա համար հստակ ընթացակարգ ենք նախատեսում, որ մուտք գործող անձի փաստաթուղթը ստուգվելու է այսուհետ և պետք է ստուգվի, թե արդյոք նրա 21 տարին լրացել է», – ասաց նախագծի հիմնկան զեկուցող Էդմոն Մարուքյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու է Կառավարությունը դեմ եղել ինքնաարգելանքին։

«Իրենք պնդում ենք, որ Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս, որ անձն ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի, բայց մենք ասում ենք, որ նման ինքնարգելանքի հայտարարություն ներկայացնելով անձը չի դառնում սահմանափակ գործունակ, նա կարող  է այլ գործարքներ անել, խոսքը վերաբերում է միայն խաղասրահներույմ գործարքներ անելուն», – հստակեցրեց Էդմոն Մարուքյանը։

 

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ առաջարկեց, որ խաղասրահի մուտքը սահմանափակում տարածվի ոչ թե մինչև 21, այլ մինչ 25 տարեկան անձանց վրա։

Հարակից զեկուցող Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի խոսքով՝ նախագիծը համահունչ է Կառավարության վարած քաղաքականությանը։

«Նախագծի հեղինակների հետ համատեղ պայմանավորվածություն ունենք իրավական հարցերը շտկելու»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ