05 Ապրիլի, Կիրակի, 2020
KFC

Ճըվճվ Արոյի աները` գազի Կոլյան, թոռների դեպքից հետո առողջական լուրջ խնդիրներ ունի. «Հայկական ժամանակ»

timthumb

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի 20 տարվա տնօրեն, 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանն այս օրերին առողջական լուրջ խնդիրներ ունի: Խոսքը` Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի աներոջ՝ գազի Կոլյայի մասին է:

Մեր տեղեկություններով՝ նրա առողջական վիճակը վատացել է թոռան՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքից հետո:

Ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են:

ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Նա գտնվում է կալանքի տակ: Կալանավորված է նաեւ նրա եղբայրը՝ Սերժ Վարդանյանը՝ կողոպուտի եւ խուլիգանության համար: Այսպիսով՝ գազի Կոլյայի երկու թոռներն էլ գտնվում են անազատության մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ