20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ձմեռ պապի փոխարեն միշտ տեսել եմ Աստված պապին»

Henaran.am-ի զրուցակիցն է բանաստեղծուհի, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը:

1.Պատմեք, Ձեր ամենահիշարժան Ամանորի մասին

Երբ մոտենում է Ամանորը, առավել նշանավորում եմ տարին, քան թե օրը: Տարին հյուսվում է օրերով: Երբ դու յուրաքանչյուր օրվա մեջ մի կարևոր քայլ ես անում՝ տարին նշանավորվում է, և այն հուզումը, որով կանգնում ես անհայտ Նոր տարվա շեմին՝ թեթևանում է, դառնում ես վստահ: Ունեցել եմ տարիներ, երբ ընտանիքիս հետ եմ նշել Նոր տարվա գիշերը: Բայց ըստ իմ բնույթի նշանավորում եմ բազմաթիվ Ամանորեր՝ 1991-92թթ՝ երբ 75-տոնածառային ներկայացում խաղացինք Երիտասարդական պալատի դահլիճում, 1994-95թթ-ին մանկական ազգագրական խմբի հետ բեմադրեցի Թումանյանի հեքիաթներից չորսը և խաղացինք և՛ Ամանորին, և՛ Թումանյանի թանգարանում, 1995-96թթ-ը երբ տոնածառային ներկայացումը խաղում էինք բացօթյա՝ Թատերական հրապարակում, 1998-99թթ Ձմեռ պապի հագուստը հագավ բանակից հենց նոր վերադարձած մեծ որդիս,1999-2000թթ-ահա այս տոնական գիշերն Էջմիածին քաղաքի ձյունանուշն էի, 2007-08-ին ուսանողներիս հետ բեմադրեցի իմ հեքիաթ պիեսը և խաղացինք Երևանի 4 մանկատներում: 2016-ի նախաշեմը, երբ լույս տեսավ Գիշերային երգիչը հեքիաթների գիրքը և մրցանակ ստացավ:

  1. Ի՞նչ միջավայրում եք սիրում նշել Նոր տարին

-Իհարկե բոլոր նրանց հետ ում սիրում եմ:

  1. Հավատո՞ւմ եք Ձմեռ պապին

-Հավատում եմ, եթե չհավատամ չեմ կարողանա հավատ ներշնչել, հեքիաթ ստեղծել և նվիրել երեխաներին: Ձմեռ պապի փոխարեն միշտ տեսել եմ Աստված պապին: Նա է մեր երազանքների իրականացնողը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ