29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ Ձմեռ պապը Անահիտն է…»

25586851_10214478074806820_1387893995107912616_o

Henaran.am-ի զրուցակիցը բանաստեղծ, երաժիշտ, լրագրող Արա Ալոյանն է:

1. Պատմիր, խնդրեմ, քո մանկության տարիների Նոր տարվա հետ կապված մի սրտառուչ հուշ

Իմ մանկությունը, ցավոք, համընկել է արցախյան պատերազմի տարիների հետ: Ապրելով սահմանամերձ գոտում՝ Վարդենիսում, մշտապես առերեսվել եմ պատերազմին՝ իր ամբողջ դաժանությամբ, դրամատիզմով, եղերականությամբ, բայց նաև հերոսական դրվագներով և ուշարժան հուշապատառիկներով: Ամանորը մեզ համար հատկանշվել է սահմանին կանգնած զինվորի կենացը բարձրաձայնելով, լուռ աղոթելով, մեր ծեսերն ու տոնական անցուդարձը բխել է հայ զինվորի ու հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ ակնածուն ու վերբաժակաճառային արարքով, վերաբերմունքով: Սա պաթոլոգիա չէ:

Ինչ վերաբերում է հուշերին, դրանք շատ են ու յուրահատուկ: Ամենից տպավորիչների ու սրտառուչների մեջ կարելի է հիշել, հիշատակել նախատոնական այն օրը, երբ որպես տարվա պատանի բանաստեղծ՝ Ռուբեն Սևակի անվան գրանական ամենամյա արժեքավոր մրցանակի դափնեկիր (մրցանակաբաշխությունը նախաձեռնել  էր <Կանչը>, պարգևատրողը՝ երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան, մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ականավոր գրականագետ Ա.Թոփչյան) վերադառնում է Վարդենիս, որպեսզի ընտանիքիս անդամների հետ նշեի Ամանորը, սակայն սխալմամբ Վարդենիսի փոխարեն նստեցի Վարդենիկ տեղափոխող ավտոբուսը: Նրանից հետո արդեն ոտքով, ձյան ու բքի հետ կռիվ տալով, միայն մի քանի կիլոմետր անց գթասիրտ վարորդի հանդիպելով՝ մի կերպ հասա իմ հայրենի տուն՝ մերոնց հետ նոր տարին դիմավորելու…

  1. Արդեն հասուն տարիքում, երբ արդեն հայր ես ինչ զգացողությամբ ես դիմավորում նոր տարին:

Ես ուզում եմ Անահիտը՝ դուստրս, և, առհասարակ, հայոց բոլոր մանուկներն ապրեն խաղաղ պայմաններում: Ունենան պարկեշտ ու ազնիվ ծնողներ, լավ ընտանիք: Սոցիալական ու կենցաղային խնդիրները թող չստվերեն ընտանեկան կարևոր արժեքները: Կարևորն այն է, որ Անահիտն ու իր հասակակիցները հավատան, որ ընտանիքում կա սեր, փոխադարձ հարգանք ու համերաշխությունը, սեղանի զարդարանքն ու հարակից բարեբանություններն անցողիկ են…

26169419_10214551952693721_2338753268706580923_n

  1. Հավատում ես Ձմեռ պապին

Տարբեր տարիքում Ձմեռ պապը փոխում է կերպարը, բայց նշանակությունն ու հարազատականությունն անփոփոխ է: Եղել է տարի, երբ Ձմեռ պապն ինձ համար իմ պապն է եղել, տարի է եղել՝ իմ ուսուցիչը, հայր դառնալուց հետո՝ Անահիտը… Սրանում արտառոցություն ու տողատակ չկա: Ձմեռ պապը դա քո հավատի, բաղձանքի ու խղճմտանքի առանցքային դերակատարն է….

26000992_10214538896487324_1138350948351631214_n

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ