16 Հուլիսի, Երկուշաբթի, 2018

Երբ է պետք զարդարել տոնածառն ու ինչպես դիմավորել Ամանորը․ գլխավոր ավանդույթները

pl_2016

Կան մի շարք պարագաներ ու ավանդույթներ, առանց որոնց պարզապես անհնար է դիմավորել Ամանորը։ Որոնք են դրանք։

Ամանորի անփոխարինելի մասերից է տոնածառը։ Առանց տոնածառի անհնար է տոնական տրամադրություն ստեղծել։ Իսկ եղեւնին՝ ծառը, խորհրդանշում է մարդու անքակտելի կապը բնության հետ։ Համաձայն ավանդույթի՝ տոնածառը զարդարում են գունավոր խաղալիքներով ու քաղցրավենիքով։ Տոնածառը պետք է զարդարել Ամանորից 2 շաբաթ առաջ։ Այն հավաքում են հին տոմարով Նոր տարուց հետո։ Հակառակ դեպքում, համաձայն ավանդույթի, տան առատությունն ու լիությունը կվերանան։

Եւս մեկ կարեւոր տարր է ճոխ ու առատ սեղանը։ Որքան առատ է լինում ամանորյա սեղանը, այնքան հարուստ կանցնի տարին։

Ամանորյա սեղանն անհնար է պատկերացնել առանց շամպայնի։ Ամանորի գիշերը շամպայն խմելու ավանդույթը ձեւավորվել է Ֆրանսիայում, 16-րդ դարում։

Չի կարելի մոռանալ նաեւ ամանորյա նվերների մասին։ Միմյանց ամանորյա նվերներ տալու սովորույթն առաջացել է Գերմանիայում, դեռեւս 15-րդ դարում։ Այն ժամանակ ընդունված էր նվերները սեփական ձեռքերով պատրաստելը։ Ընդունված էր կարծել, որ սեփական ձեռքերով պատրաստված նվերները հաջողություն են բերում։

Ամանորը սիրո եւ ուրախության տոն է։ Ավանդաբար, այդ գիշեր մարդիկ ներում են իրար ու համբուրվում՝ ի նշան համերաշխության։

Ամանորի գլխավոր տարրերից են բենգալյան կրակներն ու հրավառությունը։ Չէ որ Ամանորի գիշերը հնարավորինս վառ ու գունավոր պետք է լինի։ Հրավառության ավանդույթը եւս առաջացել է Գերմանիայում՝ 16-րդ դարում։

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ