26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շաբոյանի հանձնաժողովը չփչացրեց տաքսիստների Ամանորը

 “Փինկ”, “Տաքսի Պրեստիժ”, “Տաքսի Մանանդ”, “Տաքսի Դե Լյուքս Սիթի”, “Այգեձոր”, “Մեծն Կայզեր”, “Հույսի Քարավան”, “Զոլոտոյ Դյուկ”, “Հ.Ա.Ս.Գ. Տրանս”, “Կապոլլո”, “Խասուրո Գրուպ”, “Էդ Ընդ Էմի”, “Զեթ Ընդ Զեթ”, “Գոլդուեյ”, “Արեգ-Նարեկ”, ԱՁ Վ. Հովհաննիսյան. սրանք տաքսի ծառայություն մատուցող այն ընկերություններն են, որոնք ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոսումնասիրությամբ ճանաչվել են անբարեխիղճ:

Հանձնաժողովի մասնագետներն են օգտվել տաքսիներից եւ անձամբ պարզել խախտումները:

 Մասնավորապես, տաքսոմետրի վրա 1 կմ գին որպես կանոն նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճար՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կիլոմետրից: Հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ նշված 600 դրամպարտադիր վճարը փոփոխվում է՝ արդեն սկսած 2,1 կմ-ից, որոշ դեպքերում էլ նվազագույն 4,1 կմ-ից:

Արդյունքում 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ստացվում է  120-ից 150 դրամ:

Սակայն, Ամանորի նախաշեմին, Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը չպատժեց օրինախախտներին: Հանձնաժողովը արձանագրեց, որ ընկերություններն առաջին անգամ են հայտնվում ՏՄՊՊՀ ուսումնասիրության կենտրոնում եւ ռեսուրսներ չլինելու  ուսումնասիրությունը կատարվել է ընտրանքային կերպով: Չի բացառվում, որ խախտումներ լինեն նաեւ այլ ընկերությունների մոտ:

Խտրական վերաբերմունք ցույց չտալով,  հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ օրենսդրությամբ պետք է սահմանվեն հստակ պահանջներ, որոնք կպարտադրեն, որպեսզի տաքսի ծառայությունները լիարժեք եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրեն իրենց պատվիրատուներին:

Հանձնաժողովի առաջարկներն կուղարկվեն կառավարություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ