09 Օգոստոսի, Կիրակի, 2020
KFC

Տիրոջ պատգամը վերջին օրերի այս սերնդի համար

image-w1280-1

… Սկզբից ի վեր Ես ձեզ բոլորիդ խնդրել եմ ապրել սուրբ կյանքով, քանի որ Ես սուրբ եմ: Ես ձեզ խնդրել և խնդրում եմ, սիրելինե՜րս, փոխել ձեր կյանքը, որպեսզի ժառանգեք Իմ Թագավորությունը: Երբ Իմ հրեշտակները, որոնց գերագույն իշխանություն էր տրված, ըմբոստացան Իմ դեմ, և կործանումը նրանցից խլեց այն, ինչ լավագույնն էր նրանց մեջ, Իմ Արդարությունը չխնայես նրանց: Նրանք ցած նետվեցին երկրի վրա, որ սպասեն Դատաստանի օրվան: Նրանք նույնպես պիտի դատվեն բոլորի աչքի առաջ: Եվ, ա՛խ… ի՛նչ սարսափելի տեսարան պիտի լինի դա: Ես պիտի զատեմ յուրաքանչյուրին իր արածների և չարածների համապատասխան: Իմ Գահի առաջ բոլորը պիտի կանգնեն լուռ և սարսափահար, քանի որ վերջին Դատաստանի այդ Օրն այնքան զարհուրելի պիտի լինի, որ ստիպելու է Բոլորին վախից դողալ Գերագույն Դատավորի առջև, որ Ես Եմ:

Դուք բոլորդ պիտի տեսնեք մեծ թվով ընկած հրեշտակների, որոնք վտարվել էին երկնքից, և որոնք դառնությամբ ու չարությամբ կռվում էին Միքայել հրեշտակապետի և նրա հրեշտակների դեմ: Այո՜, ձեր աչքերը պիտի տեսնեն իմ Հակառակորդներին, Սուրբի` Օծյալի Հակառակորդներին: Դուք բոլորդ պիտի տեսնեք այդ ընկած հրեշտակներին, Լյուցիֆերի (Բեեղզեբուղի)` առաջին օձի կողմնակիցներին, որը փորձեց մոլորեցնել Իմ բոլոր որդիներին ու դուստրերին:

Դուք պիտի տեսնեք նրանց բազմությունները, ովքեր պղծեցին Իմ Անունը և խախտեցին Իմ Օրենքը, նրանց, ովքեր մերժեցին կրթվել ու խնամվել Իմ Սրբությամբ, և նախընտրեցին, որ Խաբեբան իր նշանը դնի իրենց ճակատներին …

Այո՜, Վասո՜ւլա, սարսափելի տեսիլք ցույց տրվեց քեզ: Ես ասում եմ ձեզ. Ես շուտով պիտի գամ Իմ սրբերի հետ, որ դատաստան անեմ աշխարհում և պատժեմ մեղավորներին: Այսօր Իմ Շնորհը բացահայտվում է ողջ մարդկությանը, որպեսզի ձեզ բոլորիդ նորոգի Իմ Սուրբ Հոգով նախքան Իմ Օրը և հիշեցնի ձեզ Իմ Օրենքը:

Այդ Օրը Ես ամեն մեկին կհատուցեմ իրենց արժանիքների համաձայն: Ասել եմ, որ Ես խստորեն պիտի պատժեմ ամեն մեկին, ով անարգում է Շնորհի Հոգուն և հիմար է համարում Իմ Հոգին: Ահա թե ինչու դուք պետք է արթուն մնաք: Այսօր առավել, քան երբևէ, Ես խնդրում եմ ձեզ բոլորիդ նվիրաբերել ինքներդ ձեզ, ձեր ընտանիքները և ձեր ազգերը Մեր Երկու Սրտերին:

Թույլ տվեք Ինձ ձեր ճակատը կնքել Իմ Սուրբ Հոգու կնիքով: Զատելու, տեսակավորելու Ժամանակը եկել է, հաշիվ տալու ժամանակը հասել է: Ես բոլորին ասացի, որ Ես գողի պես պիտի գամ ձեզ վրա: Երբ Ես վերադառնամ, ոչ մեկը ոչինչ չի կասկածելու: Այդ ժամանակ երկու տղամարդկանցից մեկը պիտի վերցվի, մյուսը թողնվի:

Երկու կանանցից մեկը պիտի վերցվի, մյուսը թողնվի: Բերքն արդեն պատրաստ է հնձվելու, և անհաշիվ դիակներ պիտի լինեն, երբ Ես ասեմ. «Ես այստեղ եմ»: Եվ այդ ժամանակ Ես Իմ հրեշտակին պիտի ասեմ .

«Եկել է ժամը ջոկելու և դուրս քաշելու բոլորին, ովքեր Իմը չեն: Առանձնացրո՜ւ նրանց, ովքեր ճանաչեցին և ընդունեցին Ինձ, բոլոր նրանց, ովքեր չցանկացան ենթարկվել Իմ Օրենքին: Առանձնացրո՜ւ նրանց, ովքեր ընդունեցին և թույլ տվեցին Իմ Սուրբ Հոգուն լինելու իրենց Առաջնորդը և իրենց Ջահը, բոլոր նրանցից, ովքեր իրենց ուրացությամբ ըմբոստացան Իմ դեմ : Առանձնացրու նրանց, որոնց ճակատները կնքված են Գառան Կնիքով, բոլոր նրանցից, ովքեր ունեն գազանի անունը կամ 666 թիվը»: 

Ժամանակը հասել է, և Ես Ինքս եմ կնքում Իմ մարդկանց Իմ Անունով և Իմ Հոր Անունով:

(ՃՇՄԱՐԻՏ ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՄԵՋ գրքի պատգամներից)

Հուլիսի 20, 1992

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ