26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կաղ հանգերով սոլիստ չես դառնա. Գալուստ Սահակյանը` ԲՀԿ-ին

“Չեի ուզի անդրադառնալ այդ հարցին, որովհետեւ չի կարելի կարեւորագույն  երեւույթները փորձել նեղ կուսակցական եւ  շահերով առաջնորդել:

Պարզապես, քաղաքական  գործիչները պետք է մեկընդմիշտ իմանան, որ երբեւիցե կաղ հանգերով չեն կարող սոլիստ դառնալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն գնահատականը, թե իրենց կողմից առաջ քաշվող խնդիրները վերջապես օրակարգային դարձան նաև քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի , և որ ամենակարևորն է`  նախագահի համար, ով էլ համապատասխանաբար արտահայտվեց կառավարությունում հրավիրված վերջին խորհրդակցության ժամանակ:

Նախագահի հրավիրած խորհրդակցությունը, Գալուստ Սահակյանի խոսքով, ընդամենը աշխատանքային խորհրդակցություն էր:

“Խորհրդակցությունը բոլորովին այլ տրամաբանություն ուներ: Խոսքը վերաբերվում էր ոչ թե կառավարության աշխատանքը ոչնչացված ներկայացնելուն, ինչպես հորջորջում են իրենք, այլ թերությունները վեր հանելուն եւ ավելի ակտիվացնելուն”,-ասաց Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ փոխնախագահը նկատեց, թե այդ դիտարկման մեջ որեւէ քաղաքական տրամաբանություն  չկա: “Տրամաբանությունից դուրս որակումները որեւէ քաղաքական ուժի սազական չէ”,-եզրափակեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ