19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առավոտյան աղոթք

Ով  ապրում  է Բարձրյալի  աջակ­ցությամբ, երկնքում  կհանգչի Աստծու Հո­վանու տակ:

 Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավեն  իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»:

Նա ինձ կփրկի որսորղի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից :

Իր  ծոցում կպահի  քեզ, եւ դու ապահովություն  կունենաս  նրա թեւերի հովանու տակ:

Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի:

Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից եւ ոչ էլ ցերեկվա սլացող  նետից, խավարում շրջող

բանից, եւ կեսօրին դեւի  գայթակղությունից:

Քո կողքին հազարներ կընկնեն, եւ քո աջին՝  տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի

մերձենա:

 Բավական է, որ քո աչքով նայես, եւ դու կտեսնես մեղավորների ստացած  հատուցումը:

 Դու, Տեր, իմ հույսն ես:

Բարձրյալին քեզ  ապավեն  դարձրիր :

 Չարիքը  չի հասնի քեզ, եւ տանջանքները  չեն մոտենա քո տան  հարկին :

Իր  հրեշտակներին  հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ  քո բոլոր ճանապարհներին :          |

 Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես:

 Դու կքայլես իժերի ու քարբերի  վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին :

 Քանի որ հույսն ինձ վրա դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս

ճանաչեց:

Ինձ ձայն կտա՝ ու կլսեմ նրան, եւ նրա հետ կլինեմ նեղության մեջ. կփրկեմ ու կփառավորեմ նրան:

Բազում  օրերով նրան կլիացնեմ ու ցույց  կտամ  նրան իմ փրկությունը:

Սաղմոս 91

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ