26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրով 18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը հավանություն ստացավ։  Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց.

«Սա վարկային համաձայնագրի երկրորդ փուլն է, առաջին փուլով տրամադրվել է 50 միլիոն եվրո,երկրորդ փուլով պետք է վերականգնվի Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, կառուցվի խողովակաշարի համակարգ, որի արդյունքում կապահովվի մոտ 740 հեկտար տարածքի առավել արդյունավետ ոռոգում»։

Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ, մայր գումարը մարվելու է՝ սկսած 2023թ. մայիսի 15-ից և ավարտվելու 2033թ. նոյեմբերի 15-ին։

Մեկ այլ որոշմամբ Ֆինանսների նախարարությանը տրամադրվեց Վերականգնման վարկերի բանկի («KFW»)-ի կողմից տրամադրվեց 5,3 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհ։ Ծրագիրը ծառայելու է գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագրի իրականացման համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ