19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

Աստվածաշունչը զգուշացնում է իշխանավորներին

read-thebible-article

Ով որ իշխանություն ունի թող կարդա Սողոմոնի իմաստության 6րդ գլուխը: Ինչ է ասում Աստուծո Խոսքը: Նրանք ովքեր բազմություններ ունեն իրենց ձեռքի տակ թող չհպարտանան ու թող արդարությամբ դատեն, քանզի նրանց այդ իշխանությունը տրված է Աստծուց:

«Ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը՝ Բարձրյալից. նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները։ Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում, չեք պահում նրա օրենքները եւ չեք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը։

Հզորներն աւելի խիստ են դատվելու, որովհետեւ Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե մեծին եւ թե փոքրին եւ հավասարապես խնամք է տածում բոլորի նկատմամբ։ Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։ Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ բռնակալներ, որպեսզի իմաստություն սովորեք եւ չսխալվեք» (Իմստ 6:4-10):

Արմեն Հարեյան

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ