26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե պատերազմ սկսվի. Հրապարակ

Մարտական ընկերներիցս մե­կի ընտանեկան միջոցառմանը հավաքված արցախյան պատերազմի վետերաննեիի մտքերն առավել քան մտահոգիչ էին եւ ինձ ստիպեցին դիանք թղթին հանձնել՝ որպես նախազգուշաում մեր հուսահատ ու անտարբեր ժողովրդին, մեր քնած ու անդարդ իշխանություններին:

Հայաստանում պետական կարեւորագույն պաշտոններն զբաղեցրել են մարդիկ, ովքեր ոչ միայն պատերազմից են խուսափել, այլեւ չեն ծառայել խաղաղ բանակում: Նրանք իրենց հետ պաշտոննեիի են տանում իրենց նման ապազգային ու նյութապաշտ գործիչների, ովքեի միայն սեփական բարեկեցության մասին են մտածում:

Երկրի գործող վարչապետը, լի­նելով արցախցի, պատերազմի շր­ջանում հեռացավ իր ծննդավայրից՝ դրսում բիզնես անելու, աշխատելու, կայանալու ծրագրով: Նա, իր որդի­ները, եղբայրը, հարազատները ոչ մի ընդհանրություն չունեն բանակի հետ: Կառավարությունում կարեւոր պաշտոններ գրաված պաշտոնյա­ները մասսայաբար չեն ծառայել: Իսկ ռազմաստրատեգիական մակարդակում հենց վաիչապետն ու կառավարությունն են կոչված ղեկավարելու ու առաջնորդելու պետական ողջ հնարավորությունների ամբողջությունը պատերազմի ժամանակ:

Իսկ պատերազմի դեպքում, բնականաբար, բանակից հեռու նյութապաշտ մոիթապաշտներից ձեւավորված կառավարական ապարատը չի կարողանալու եւ ցանկություն էլ չի ցուցաբե­րելու մոբիլիզացնել եիկիիը: Եթե այս կոսմոպոլիտներին թվում Է, թե հանուն իիենց իշխանության ու պալատների, բանակի վետեիւսններն ու կիսւսսոված ազգաբնակչությունը գնալու են կռվի ու մահվան, սխալվում են:

Այսօր հաճախ են պնդում, թե պաշտպանության Նախարարությունն իրականացնում է ռազմական քաղաքականությունը, իսկ զորքերի կիրառումը Գլխավոր շտաբի մենաշնորհն է: Ինչպես միշտ՝ ստում են, որովհետեւ պաշտպանության նախարարությունն է կառավարում ու հաստատում բոլոր պլանները:

Իսկ հիմա պատկերացրեք՝  ներկա պաշտպանության նախարարն ու նրա տեղակալները որեւէ ռազմաստրատեգիական պլան են քննարկում: Սարսափելի է անգամ մտածելը, քանի որ «Ազգ-բանակ» եւ «Զինապարտության մասին» նոր օրենքները ցույց տվեցին, ոի նրանք ծիծաղելիության աստիճանի թույլ են ու ոչ պրոֆեսիո­նալ: Իսկ ամենասարսափելին այն է, որ նրանք չունեն Իեղինակություն ոչ միայն հասարւսկական-քւսղաքակաև կյանքում, այլեւ’ բանակում:

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն տարեկան 1 մլրդ. 600 միլիոն է, Հայաստանինը՝ 512 միլիոն: Ադիբե- ջանի զոիակոչային ռեսուրսը 6 անգամ մեծաթիվ է, քան Հայաստանինը: Բայց պաշտպանական ռեսուիսների մեջ կա­րեւոր գործոն են փորձառու եւ նվիր­ված սպաները, որոնք պահեստազորում անգամ պատրաստի կադրեր են: Ադրբեջանում այդ կադրերը՝ բոլորը, ապահովված են աշխատանքով, եւ պետությունը լիաիժեք օգտագոիծում է նիանց ուժերը:

Իսկ հայոց պաշտպանության Նախարարը քամահրալից վերաբերմունք ունի պատերազմի վե­տերանների ու սպաների նկատմամբ: Ավելին՝ նեղ շրջապատում հրահանգել է նրանցից ոչ մեկին ծառայությունից զորացրվելուց հետո աշխատանքի չըն­դունել՝ «մաքրվել» նիանցից, եթե ան­գամ նրանք հաղթել են մրցույթներում: Ճիշտ է՝ միանշանակ չէ գեներալ Հայկազ Բաղմանյանի կերպարը, սակայն նա այն սպան էր, ով Մարտակերտում զենքը ձեռքին թշնամու կրակի տակ քաջեիին գիոհի էի տանում: Իսկ գալիք պատերազմում ով է նետվելու թշնամու դեմ, եիեւի պապա­յի փողերով ու մամայի արցունքներով զինծառայությունից ազատված պա- տեհապաշտնեիը:

2017-ին Ադրբեջանի պաշտպա­նության նախւսիւսիը 63 անգամ այցե­լել է առաջնագիծ կամ զորամասեր, անցկացրել 45 զորավարժություն, իսկ մեր նախարարը դիրքեր այցելելու փոխարեն արտասահմանյան ուղեւորություններ է կատարում, դեսպաններ ընդունում, Աժ-ում ելույթներ ունենում: Սակայն պատերազմի վետերան­նեիի համար ամենավիրավորականն իրենց մարտական ընկերոջ, երկրի նախագահի վեիաբերմունքն է:

Չէ որ Վազգեն Սարգսյանից հետո Սերժ Սարգսյանը դարձել էր ազատամարտիկների կուռքը, հույսը: Սակայն երբ նա սկսեց հատկապես բանակի բարձր պաշտոններում առաջ քաշել չծառա­յած, որեւէ գործունեությամբ աչքի չըն­կած մեծահարուստներին ու նրանց որդիներին, վետերաններն սկսեցին կասկածել, որ հենց իր հրահանգով է բանակը «մաքրվում» կադրային սպաներից ու պատերազմի մասնակից­ներից:

Այդ ժամանակ վետեիաններն սկսեցին դիմել տարբեր «գործատու­ների»՝ աշխատանք գտնելու հույսով: Նախկին բաիձրաստիճան սպաներից մեկը դիմել է գրեթե բոլոր մեծահա­րուստներին’ Սամվել Ալեքսանյանին, Վարդանյան եղբայրներին, Սուքիասյաններին, Կարապետյաննեիին, եւ բոլորից մերժում ստացել: Նրանցից մեկն ակնարկել է, որ նախագահականից  դաբրո» չունեն, նախագահականն իր սիրելի հրամանատարների ցանկն ունի՝ նրանց մեդալներ է տալիս, հոգում նրանց մասին եւ կարծում է, որ բոլորը գոհ ու շնորհակալ են:

Մեկ այլ օլիգարխ էլ բաց տեքստով ասել էր՝ գրություն բեր Մանվել Գրիգորյանից, աշխատանքի ընդունեմ:

Ալիեւը բոլոի առիթներով հայտա­րարում է, որ պատերազմ է լինելու: Ինչպես ենք մենք պատրաստվում այդ պատերազմին, եթե մեր վետերան­ները վիրավորված են ու հուսահատ: Նրանք, ովքեր կյանքի գնով երկիր են պահել, այսօր ատելությամբ են լցված իրենց իշխանության հանդեպ եւ կորցրել են ապրելու իմաստը, հավատը սեփական պետության հանդեպ: Իսկ ամեն անզորություն ծնում է վրեժի զգացում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ