26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հատուկ մազոխիզմով եք տառապում. Զոհրաբյանը՝ Կառավարությանը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ երբ խորհրդարանական համակարգն էր ընդունվում, ասվում էր, թե վերջ կտրվի այն գործելաոճին, որ կառավարությունները շըփ թըփ նախագծեր են բերում խորհրդարան: «Բայց հիմա էլ բոլոր նախագծերը բերում են, դակում են, ուղարկում են: Այսօր էլ անհանգիստ են շատերը, ասում են՝ բերեք, դակեք, ավարտենք, պրծնենք, գնանք»,-խորհրդարանում արտահերթ նիստի ընթացակարգի քննարկման ժամանակ ասաց նա:

Դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ պատգամավորը նշեց. «Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ մեզ մեղադրում էիք, որ արդար խաղի կանոներ չենք ուզում, մենք աասում էինք, որ խնդրահարույց է օրինագիծը, վիճելի է: Դուք մտածում էիք, որ մենակ դուք էիք խելոք: Բա որ այդքան խելոք էիք, ինչի՞ էիք բերում հիմա այսքան նախագիծը. կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք, որ խաղի կանոնն է արդար:

 Անընդուլի է բերել այսպես արագացված ռեժիմով լրջագույն նախագծեր ու փաթեթներ, իսկ դահլիճում նստած մարդիկ էլ ուղղակի ձանձրանում են»:

Ընթացակարգը Զոհրաբյանի ելույթից հետո դրվեց քվեարկության ու ընդունվեց 50 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ