26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կոռուպցիան պետական բյուջեի թալանն է. Հրանուշ Խառատյանը՝ փոխնախարարին

«Հատուկ քննչկական ծառայությունում քննարկման ժամանակ ՀՀ նախագահը նկատեց, որ կոռուցիան ամենաքայքայիչ երևույթներից մեկն է, որը ազդում է Ազգային անվտանգության համակարգի վրա-»,-այսօր՝դեկտեմբերի 8-ին «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նա նկատեց, որ կան ոլորտներ, որտեղ դեռ կոռուպցիա կա, սակայն կա նաև դրական փորձ:

Քրմոյանը հավաստեց, որ իրավական համակարգում կոռուպցիան վերացնելու համար միջոցառումներ են ձեռնարկվում: Նա վստահեցրեց, որ 2018 թվականին արդեն կոռուպցիան կպատժվի ազատազրկմամբ և վարչական տույժերով:

Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը արձագանքեց փոխնախարարի դիտարկմանը: Նա նկատեց.

 «Եթե մենք դարձյալ պետք է խոսենք այն մասին, թե ով ո՞ւմ կաշառք տվեց, ինչքա՞ն տվեց ու ի՞նչ տվեց, ապա ասեմ՝ ոչ, սա չէ կոռուպցիան: Ինչ վերաբերվում է Քրմոյանի ասածին , ապա ասեմ, որ այդ իրավունքը զրո է, երբ դատարանում չի գործում: Այդ ամբողջ իրավունքները ընդամենը վառելու թուղթ են: Անցած տարի քննարկեցինք այն Սահմանադրությունը, որը մեր վզին փաթաթվեց: Ինչ տառապանքով իշխանությունը այն փաթաթեց ժողվրդի վզին:Կոռուպցիան 10-20 հազարով չի լինում: Կոռուպցիան պետական բյուջեի թալանն է»,-ընդգծեց Հրանուշ Խառատյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ