26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձմեռ պապիկներն ընդդեմ կուտակային կենսաթոշակի /լրացված/վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում Ձմեռ պապի հագուստներով “Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի” շարժման անդամներըն էին ակցիա իրականացնում:

Ձմեռ պապիկները հայտարարեցին, որ փորձում են բարի լուրի ազդարարողի տեսքով՝ մարդկանց տեղեկացնել, որ հարկավոր է պայքարել: Մասնավորապես անցորդներին կբացատրեն, որ  2014թ-ի հունվարի 1-ից քաղաքացիների ամսական եկամուտներից պարտադրաբար  գանձվելու է գումար 6.6 տոկոսից 13 տոկոսի չափով: Այդ գումարը տրամադրվելու է ոչ պետական, մասնավոր ֆոնդերին:

Ըստ Ձմեռ պապիկների, այդ դեպքում, մարդը իր մի տարվա աշխատավարձից կկորցնի մեկ ամսվա աշխատավարձ:

Ձմեռ պապիկները թռուցիկներ բաժանելով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա:

Մինչ օրվա ավարտ նրանք շրջելու են Կենտրոն համայքի բոլոր փողոցներով և շարունակելու են ընդդիմանալ օրենքին:Նրանք կոչ են անում միանալ իրենց պայքարին՝ դեկտեմբերի 17-ին ժամը 12:30-ին Ազատության հրապարակում, որտեղից կշարժվեն դեպի սահմանադրական դատարան՝օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումը հանձնելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ