02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՀՀ օրենքը տնաքանդության մասին». ընտանիքում բռնության կանխարգելման օրենքն ընդունվեց

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ օրենքի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել խմբակցությունում: Որոշվել է, որ խմբակցության պատգամավորները քվեարկելու են ազատ:

Իսկ նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ, ով բազմիցս դեմ էր արտահայտվել օրենքի նախագծին, ասաց. «Արդեն հասկացաք, որ իմ անունից եմ ասում: Այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող էր դրվել «ՀՀ օրենքը տնաքանդության մասին»»:

Հարցը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց  73 կողմ, 12 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ