26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապաստարաններ այցելությունների վերահսկողությունը կտրվի՞ նաև եկեղեցուն

Աժ-ում սկսվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին դիմելով՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Դրական խոսք պետք է ասել, որ կառավարության ներկայացուցիչները, դուք, նախարարությունը քաղաքական տարբերի ուժերի, հասարակական տարբեր խմբերի հետ աշխատել եք, և այն խնդրահարույց կետերը, որ կային, մշակվել են կամ փոփոխության են ենթարկվել:  Մասնավորապես ոչ թե ընտանեկան բռնության, այլ ընտանիքում»:

Շարմազանովը նշեց, որ հաշվի առնելով մեր աշխարհայացքը՝ կարևորում է այն կետը, որ սկզբունքների մեջ հստակ նշված է ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը: «Ավանդական ընտանիքը դասական ընտանիքն է՝ հայրիկի և մայրիկի միության ընտանիքը, որից ծնվում են առողջ երեխաներ, ովքեր հասարակության ապագան են»,-նշեց նա:

ԱԺ փոխնախագահը հարցրեց՝ հնարավոր է, որ կառավարությունը քննարկի, որ ապաստարանների հետ կապված վերահսկողությունը կամ այցելությունների վերահսկողությունը տրվի նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցուն:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ այս ոլորտում պետական քաղաքականության մշակման առումով՝ պետք է ասի, որ աջակցությունը կարող է ցուցաբերել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը, որը գործում է լիազոր ղեկավար մարմնին կից, որտեղ առաջին տեղում պետք է լինեն նաև եկեղեցու ներկայացուցիչները: Ըստ նրա՝ համապատասխան կարգավորումներ ու լուծումներ այս հարցի հետ կապված կգտնվեն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ