26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տարբերակ կա՝ ինչպես խուսափել թանկացումներից (տեսանյութ)

«Սա առնվազն առաջարկությունների ռեժիմ չէ, հետևաբար այն ապրանքատեսակները, որոնք կթանկանան, մենք շատ արագ պիտի դիվերսիֆիկացնենք: Սա նաև շատ լավ հնարավորություն է որոշ չափով խուսափել եղած մենաշնորհներից: Եթե ԵԱՏՄ մի ապրանք թանկանա, ապա այլ խաղացողի չեն կարող արգելել ավելի էժան դրանից ներմուծել Հոլանդիայից, Գերմանիայից կամ այլ երկրից: Այն խնդիրները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ում, պետք է այլընտանքով լրացնենք, ինչը թույլ է տալիս ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխություններից:

Դիտարկմանը, թե նոր մաքսային օրենսգրքում եղած առաջնահերթ ինչ կարևոր կետեր կառանձնացնի՝ Բագրատյանն ընդգծեց, որ կարևորում է առանց ԱԱՀ-ի սարքավորումների և հումքերի ներմուծումը, ինչը կարևոր քայլ է բիզնեսի զարգացման համար: Պատգամավորը նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ից դուր գալու վերաբերյալ «Ելք»-ի առաջարկին, որն այսօր ԱԺ-ն մերժել էր: ««Ծառուկյան» դաշինքը գտնում է, որ այս քննարկումը ժամանակավրեպ է: Կարիք չկա ԵԱՏՄ կազմից դուրս գալու: Մեր կարծիքով՝ սա այն տնտեսական միությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս նախկին մեր համագործակցությունը շարունակել: Թանկացումները միայն ԵԱՏՄ-ի հետ կապել ու դրա կազմից դուրս գալ միայն այդ պատճառով, ճիշտ չէ, որովհետև մենք այլընտրանք ունենք: Եթե կարծում ենք, որ տվյալ ապրանքը թանկանալու է ԵԱՏՄ-ի շրջանակում, ապա մենք արդեն ի վիճակի ենք այն ներկրել ԵՄ-ից», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ