26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանդարինի այդքան չարչրկված պատմության վերաբերյալ պարզաբանում տրվեց

Ազգային ժողովը քննարկում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ պայմանագիրը պարունակում է երեք հավելված, առաջին հավելվածը հենց ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն է, երկրորդը՝ ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկն է, որոնք նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ճանաչվում են ուժը կորցրած, երրորդը ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ցանկն է, որոնց համար առանձին դրույթներ են առաջարկվում, նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

Միրումյանը նշեց, թե նոր Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում: «Անհամեմատ կրճատվում են թե ապրանքների հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմիների միջև շփումները, և նոր օերնսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ»,-ասաց: Մասնավորպես, ըստ Միրումյանի՝ Մաքսային հայտարարագրում կրճատվում է հայտարագրերի ժամկետը՝ երկու ժամից սահմանվելով 1 ժամ:

Ներդրված է վճարումային կատարման կանխավճարային համակարգը, ոը կամավոր է, տնտեսվարող սուբյեկտը կունենա կանխավճարային հաշիվ, վճարում կատարելու և առանց խոչընդոտի ապրանքների տեղափոխման իրավունք: Նորություն է նաև ըստ նրա՝ բոլոր ապրանքների ներմուծման մասով մաքսատուրքի տարաժամկետման հնարավորությունը, մինչև մեկ ամիս ժամկետով: «Ներդրված է կարևորագույն համակարգ, նախնական տեղեկատվության ներկայացման հնարավորություն, որը գնահատելու է ռիսկերը և մաքսային սահմանը հատելու ավելի արագ»,-ասաց նա: Վախթանգ Միրումյանը նշեց, որ ընդլայնվել է ապրանքների ցանկը, որոնք պետք է բաց թողնվեն նախքան հայտարարագրելը: Դրանք վերաբերում են ոչ միայն փչացող ապրանքներին, այլ ցուցահանդեսի համար ներկայացված ապրանքներին: Այլ անձի միջոցով ապրանքների հայտարարագրման հնարավորություն է տրվել: Ապրանքանին մաքսային հայտարարագրման և բացթողնման կարգը կրճատվել է վեց անգամ և սահմանվել 4 ժամ, նախկին 1 օրվա փոխարեն

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  Միրումյանին մինչ հարց ուղղելը՝ նկատեց, թե ԵԱՏՄ շրջանակներում կան կարգավորումներ, որոնք այսօր փաստացի չեն գործում: «Սա վերաբերում էր ՀՀ վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու խնդրին, որն ըստ ԵԱՏՄ խորհրդի՝ ՌԴ կարգավորումը հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, բայց փաստն այն է, որ կարգավորումը չի փոխվում: Հիմա այդքան դրական բաներ թվարկեցիք, ձեր մեկնաբանությամբ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ դրական բաները, մասնավորապես այս երկրների տարածքներում գործելու են, և մեր գործարարները նույնպիսի խոչընդոտների չեն հանդիպելու, ինչպես մեր վարորդների դեպքում էր»,-հարցրեց նա: Մյուս հարցը վերաբերում էր «մանդարինի այդքան չարչրկված պատմությանը»: «Մարդը Թբիլիսիի շուկայից մանդարին գնեց, որտե՞ղ պետք է գնա ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու համար, դուք տեղյա՞կ եք, ի՞նչ պրոցեդուրա է»,-հարցրեց նա:

Միրումյանը պատասխանեց, թե երաշխիքն իրավական հարթությունում խաղի այն կանոններն են, որոնք հստակ սահմանվել են: «Երաշխիքը նաև այն փոխհարաբերություններն են, որ մաքսային մարմինները իրավական հարթությունում պետք է ունենան միմյանց հետո»,-ասաց եւ հավելեց, թե այսինքն, եթե մի երկրի մաքսային մարմինը երբ տեսնում է, որ իր երկրի տնտեսվարողը խնդիր ունի, պետք է տեղյակ պահի:

Մանդարինի հետ կապված խնդրի մասով Վախթանգ Միրումյանը հստակեցրեց, թե այն այսօրվա գործող օրենսդրություն է և նախատեսում է ֆիզիկական անձանց անձնական սպառման նպատակով ապրանքների ներմուծմանը, որը՝ ԵԱՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի որոշմամբ սահմանաչափը որոշված է կոնկրետ միրգ բանջարեղենի համար 5 կգ, որի համար չի պահանջվում ֆիտոսանիտարակական հավաստագիր:

Իսկ եթե առքուվաճառքի պետք է ենթարկվի, պահանջում է, որպեսզի լինի համապատասխան հավաստագիր: ՊԵԿ փոխնախագահը նշեց, թե հավաստագիրը քաղաքացիները կարող են ստանալ ոչ միայն Վրաստանի համապատասխան ծառայությունից, այլ նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայությանը կարող են դիմել և ստանալ, եթե 5 կգ-ից ավելի է և այդ հավաստագրով ներմուծել ՀՀ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ