26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք պետք է մեր տրանսպորտային միջոցները դարձնենք մատչելի ՀՀ բոլոր քաղաքցիների համար

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարգարիտ Եսայանն ասում է, որ հաշմանդամությանը մեր այն դաշտերից է, որտեղ պետությունը դեռ բազմաթիվ անելիքներ ունի: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված քննարկման ժամանակ: Մարգաիրտ Եսայանն ընդգծեց, որ այս մասով գործում է դեռ 1993 թվականի օրենքը, ինչը նշանակում է, որ ոչ միայն պայմաններ չեն ստեղծվել այս տարիներին, այլև համապատասխան օրենսդրական կարգավորումներ էլ չկան:  «Մենք պիտի ինքնաքննադատաբար դա խոստովանենք»,-նշեց նա: 

Վերջինս հայտնեց, որ ներկայումս քննարկման է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների վերաբերյալ նոր օրենքը: 

 Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ի նախագահ Զառա Բաթոյանն էլ հավելեց, որ առաջարկել է Երևանի քաղաքապետարանին՝ ստեղծել հատուկ բաժին հաշմանդամություն ունեցող մարդկանց հարցերով զբաղվելու համար, որը մերժվել է:

«Մենք պետք է մեր տրանսպորտային միջոցները դարձնենք մատչելի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար», ,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ