26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի մարզը առաջատարն է ՄԻԱՎ վարակակիրների թվով

ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերը նվազեցնելու ու ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցավ «Առողջ լինելու իմ իրավունքը» միջոցառումը, որը կազմակերպել էր «Հայկական Կարիտաս»: 

Դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի համաշխարհային օր: Այս օրը ևս մեկ բարձրաձայնվում է խնդիրը, կազմակերպվում միջոցառումներ համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով:   Միջոցառման ընթացքում ներկայացվեցին փաստեր ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, իսկ ծրագրի երիտասարդ կամավորները ներկայացրին ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու իրենց մեթոդը՝ խաղերի միջոցով։

Ներկայացվեց, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմում է մոտ 3500, բայց կան շատերը, որոնք չեն հետազոտվել  ու հայտնաբերված չեն: 

Մտահոգիչը այն է, որ տարիներ շարունակ ՄԻԱՎ վարակի ամաբարձր ցուցանիշը  գրանցվել է Շիրակի մարզում:  Հատկապես Շիրակի մարզի գյուղական համայնքներում խնդիրը լուրջ է: Արտագնա աշխատանքի մեկնող ամուսինները վերադառնում են հիմնականում ՄԻԱՎ-ով, հաճախ իրենք էլ չիմանլով հիվանդության մասին: կանայք վարակվում են, նորից չիմանալով իրենց առողջական խնդրի մասին, կամ էլ բացահայտում են խնդիրը, երբ գնում են հղիության կոնսուլտացիայի:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագիրն իրականացվում է դեռևս 2012 թվականից, որը  Շիրակի մարզի 60 գյուղական համայնքներում կատարում է ՄԻԱՎ-ի և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև գյուղացիներին տրվում է անվճար և անանուն հետազոտության հնարավորություն։

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանը այն 7 երկրների շարքում է, որտեղ ՄԻԱՎ վարակը ոչ թե նվազում, այլ աճում է։ Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ արտագնա աշխատանք, արտագաղթ,  իրազեկության պակաս, խնդրի մասին չբարձրաձայնելը և այլն:  ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը:24174219_1708042719256287_1682274136268034144_n (2) 24296382_1707911805936045_7710349072173664217_n (1) 24068126_1707995942594298_3833737712962360074_n  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ