26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տնքում է. Իրատես

Հասկանալի է, չէ, որ Հայաստանն առանց Ռուսաստանի հետ խաղը ճշտելու չէր ստորագրի ԵՄ համաձայնագիրը: Եւ ապա ԱլԳ գագաթնա­ժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ինչն ամենևին էլ պատահական չէր: Ռուսաստանը եթե ինչ-որ բանից վախենում է, ապա Բելառուսի ԵՄ «տրանզիտից», եւ այդ հարցում լինելու է նույնքան պատվախնդիր, որքան Ուկրաինայի. հասկանալի է՝ ինչու: Բոլոր դեպքերում, գոնե այս անգամ, Եվրոպայի վերջին դիկտատոր, բայց և խիստ անկանխատեսելի Բատկան արել էր ժեստ, որը չէր կարող ապահովության զգացում չհաղորդել Մերձավոր Արևելքում՝  Իրան-Թուրքիա-Սիրիա առանցք գծող, Հայաստանն «ազատ» թողած Ռուսաստանին՝ դեպ Եվրոպա «պա­տուհանի» մասով: Այո, Բատկայի չներկայությունն ուրույն մեսիջ էր Յուրոփին՝ Ռուսաստանից և Բելառուսից:

Այդ դեպքում ինչու՞ են աղմկում Ռուսաստա­նը, կամ նրա հեռուստաալիքները՝ «ազատ» թողնված Հայաստանի հարցում: Ընդ որում, ահա­վոր տգեղ, ոչ դեմոկրատական, մեծապետական- կայսրապաշտական մթապաշտ նոտաներով:

Շատ պարզ. Ռուսաստանը փորձում է, բոլոր դեպքերում, Հայաստանի մասով հսկիչ փաթեթն իր ձեռքում պահել, մի ձեռքով Հայաստան է ու­ղարկում «Եդինայա Ռոսիայի» պատվիրակու­թյանն ու հարգարժան ժելեզնյակին, վերջինիս շուրթերով ասելու՝ ուշադրություն մի դարձրեք մնացածների կարծիքին, կարևորը մենք ենք, «Ամերիկան, հա’ Ավստրիան», և Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը մենք ենք բերել Հա­յաստան. համ էլ’ Հայաստանն անկախ երկիր է, և ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությու­նը: Մյուս ձեռքով՝ Ռուսաստանը ոտքի է հանում ամենահայտնի հեռուստաալիքների ամենա­հայտնի քաղաքական շոումեններին (նրանց թվում՝ նաև հայազգիների)՝ հնչեցնելու իրենց «մասնավոր» տեսակետները, որոնք ստուգողա­կան կրակոցի էֆեկտով զգուշացնում են հայկա­կան կողմին՝ «Высоко сидим, далеко (на вас) гля­дим»:

Ընդ որում՝ պետք է նաև լավ բան տեսնել ռու­սական այդ «դիտումներում», ոչ «մազոխիստա- կան» նկատառումներից ելնելով, այլ որ՝ «երբ տնքում են, ուրեմն ցավում է». Ադրբեջանին զենք վաճառող, երբեմն-երբեմն Հայաստանը «ֆոր­պոստ» համարողները, թերևս, հասկացան, որ ամեն բան՝ նույն Հայաստանի պարագայում, այն­քան էլ «այդպես» չէ. ուստի պետք է վերանայել մո­տեցումներն ու «փիլիսոփայությունը»՝ ընդհան­րապես և մեկընդմիշտ:

Բանն այն է, որ «համապարփակ և ընդլայն­ված» մեր հարևան Յուրոփը բավականին արագ է ձեռնամուխ եղել մեզ «հարևան» դառնալու գոր­ծում: Եվ բոլոր մակարդակներում մղվել է ակտիվ գործողությունների: Հենց միայն այն հանգաման­քը. որ ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստան կգա Մակրոնը, արդեն իսկ խոսուն հաստատումն է, որ քայքայվող, իր մայրամուտն ապրող Եվրոպան, բոլոր դեպքերում, անչափ լուրջ է վերաբերվում փոփոխվող տարածաշրջա­նում, նրա բաղկացուցիչ Հայաստանում իր դերա­կատարությանը:

Ճիշտ է, Մակրոնը չկարողացավ եվրոպական լիդերությունն ստանձնել, և ծեր Եվ­րոպան ստիպված է կրկին հավաքվել իր ծեր «տիկնոջ»՝ ֆրաու Մերկելի փեշերի շուրջը, այնու­հանդերձ, Ֆրանսիան, որ ավանդաբար եղել է հայաստանյան եվրոպական «կուրատորը», ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր, այսօր նորովի է «մերձեցնելու» Հայաստանը Եվրոպային՝ Մակրոնի այցի և մնա­ցյալ «նոն ստոպ» (այդ թվում՝ ֆինանսական) քայ­լերի միջոցով, ինչն էլ, ի դեպ, չի կարող չանհանգստացնել մայր Ռուսաստանին: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ