26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քնելուց առաջ խորհենք խաչի ճանապարհի մասին

«Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6:14)

Պողոս առաքյալը Խաչի մասին խոսելիս հատկապես կարևորում է այն Սերը, որով իրական դարձավ մեր փրկությունը։ Այդ Սերն է սնում մեր հավատքը։ Չկա ավելի կարևոր ու հրաշալի օրինակ, քան այն, որ Տերը խաչվեց մեզ համար։

Բայց խաչը միայն սիրո նշան չէ. խաչը աշխարհի, մեզանից յուրաքանչյուրի պատմությունն է։ Պողոս առաքյալը պարծենում է Տիրոջ խաչով, պարծենալ նշանակում է ի ցույց դնել մի բան, ինչը կարևոր է քեզ համար։

Իմաստունները պարծենում են իրենց գիտելիքով, հարուստներն՝ ունեցվածքով, ոմանք՝ իրենց տաղանդով կամ հնարավորություններով։ Այս ամենն ինքնադրսևորման միջոցներ են։ Ամեն մարդ իր կյանքում գտնում է այն, ինչի համար իրեն պետք է սիրեն ու հարգեն։ Այլ կերպ՝ փորձում ենք մեր գոյությունը արդարացնել։ Իսկ Պողոս առաքյալն ասում է, որ մեր գոյությունը արդարացնելու կամ բացատրելու այլ ճանապարհ չկա, բացի Խաչից, որի վրա Քրիստոս տվեց Իր Կյանքը։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ