26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆեյսբուքյան էջերը վերահսկում են․ Շիրակի պետական համալսարանի սկանդալը թեժանում է

Վերջին շրջանում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով դասախոսում է Շիրակի պետական համալսարանում, ահազանգում էր բուհում տեղի  ունեցող աղմկալի դեպքերի  վերաբերյալ։
Ըստ քաղաքագետի՝ չնայած բարձրաձայնում են, ահանզանգում, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում։

«Մոտ երկու ամիս առաջ  բաց նամակով դիմեցինք ՀՀ  նախագահին, վարչապետին՝  Շիրակի պետական համալսարանում  տեղի ունեցող ապօրինությունների, հանցագործությունների վերաբերյալ։ Ամեն բան բացահայտ, փաստագրված նշվել էր։ Մեր բուհի ռեկտորը մեկ  տարվա ընթացքում  1 մլն դոլար է փոշիացրել, բայց իշխանությունները մինչև հիմա մտածում են, քննարկումներ են անում։ Նախարար Լևոն Մկրտչյանը փորձում է այլմոլորակայինի տեսք ընդունելով՝  տարրական ապակեղեկատվություն տարածել։ Սա ուղղակի հիասթափեցում է մարդկանց», – նշեց քաղաքագետը։

Մեր հարցին՝ բուհում տեղի ունեցող  դեպքերի վերաբերյալ բարձրաձայնող դասախոսների դեմ արշավ չի՞ սկսվել, քաղաքագետը պատասխանեց․ «Պարոն Մինասյանն այնքան փոքրոգի է, որ տոտալ վերահսկում է մեզ։ Վերահսկում է նաև մեզ հետ շփվողներին, ավելին՝ այնքան է ցածրացել, որ անգամ մեր ֆեյսբուքյան էջերն է վերահսկում և, առհասարակ, սոցցանցերի մեր էջերը։

Էջերը չեն ջարդել, ուղղակի հետևում են՝ ովքեր են հավանում մեր գրառումները։ Պարոն Մինասյանը այն աստիճանի է հասել, որ մեր կողքին կանգնած ուսանողներին կանչում է, խոստումներ է  տալիս, բանսարկություններ է անում մեզ հետ կապված․․․ Ա՛յ այդ մակարդակի ռեկտոր է։ Իսկ ինչ վերաբերում է դասախոսական կազմին, օրինակի համար պետք  է ասեմ՝ նա ունի անձնական օգտագործման  գիտխորհուրդ, որտեղ կարելի է 4-5 հոգու առանձնացնել, ովքեր ունեն իրենց սեփական կարծիքը, գիտեն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։ Սեպտեմբերի 25-ին գիտխորհուրդը պարոն Մինասյանի սղոցով որոշեց անվստահություն հայտնել պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի նկատմամբ, երբ այդ լիազորությունները չուներ։ Հետագայում ցանկացել էին ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ամբիոնի դասախոսներից մեկին, բայց հետո կտրուկ հրաժարվել  այդ ծրագրից․․․ Մենք աշխատում ենք այդ մթնոլորտում։

Նա չի կարող ինձ գործից ազատել, քանի որ պայմանագիր ունեմ բուհի հետ, բացի այդ՝ մենք ինչ որ ասել ենք, փաստագրված ներկայացրել ենք՝ գրադարանի ոճիրի հետ կապված, 25  մլն դրամանոց բուֆետի․․․ Համեմատության համար ասեմ՝ Գյումրու քաղաքապետարանը քաղաքաի կենտրոնում  շինություն է վերանորոգում՝ բավական մեծ տարածքով  ու ծախսում է ասենք՝ 32 մլն դրամ և այն  տրամադրում  այսպես կոչված՝ Պիոներ պալատին։ Աշխատավարձերի հետ կապված՝ դարձյալ խնդիրներ կան։ Պարոն Մինասյանը ղեկավարում է 2,5 հազարանոց բուհ, և նրա աշխատավարձը ընդամենը 100 հազար դրամով է զիջում 20 հազարանոց բուհ ղեկավարող Արամ Սիմոնյանի աշխատավարձին։ Ինչպես հասկացաք, խոսքը  ԵՊՀ-ի ռեկտորի մասին էր»։ 

Քաքաքագետը նշեց՝ բուհում կան աշխատողներ, ովքեր ամսական վաստակում են 350 հազար դրամ։
«Բայց, այդ մարդիկ մինչև հիմա հաշվետվություն չեն ներկայացրել, թե իրենք ինչ են անում ընդհանրապես։ ՀՀ նախագահի ու վարչապետի խորհրդականներն ու օգնականները ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան պարոն Մինասյանի խորհրդականն ու օգնականը։ Մեր բուհի գիտության դոկտորները գրեթե նույնքան աշխատավարձ են ստանում մեկ դրույքի դիմաց,   որքան  պարոն Մինասյանի գործավարուհին։ 210 հազար դրան դոկտորների աշխատավարձն է,  200 դրամ՝ գորավարուհունը։ Լիցենզիաների տրամադրումը բուհին եղել է ապօրինաբար։ Այն տրամադրվել է Լևոն Մկրտչյանի կողմից։ Այսպես շարունակ՝  բազում ապօրինություններ կան բուհում։ Նա ռեկտորի պաշտոնը ստանալուց ի վեր՝ թալանել է բուհը։ Նրա ժառանգած 500 մլն դրամը հիմա չկա», – եզրափակեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ