27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կա՞ արդյոք, թե՞ չկա …

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀԱԿԿ-ը այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13.00-ին, Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ երթ է կազմակերպելու: Այս երթը, իհարկե, խորհրդանշական առումով ողջունելի է, քանի որ մարդու իրավունքների մասով մեր երկրում դեռևս շատ անելիքներ կան, սակայն այն ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ, ի վերջո, քաղաքական ուժի կողմից կազմակերպվող ակցիա է:

Սա կարող է լինել բավական հետաքրքիր կատալիզատոր, այն առումով, թե ինչ քաղաքական ուժեր կմիանան կամ ինչպիսի հայտարարություններ, արձագանքներ կլինեն: Դա կլինի նաև յուրօրինակ ՛՛ստուգիչ երթ՛՛ ինչպես ներխմբային, այնպես էլ արտաքին գործոնների առումով:

Առաջին առումով կհստակեցվի՝ արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը կմիանա և դրանով ցույց կտա, որ ինքը դեռևս պայքարի մեջ է և ղեկավարում է ՀԱԿԿ-ը, իսկ կուսակցության ներսում վստահության ամրապնդման, համախմբման դեր կկատարի և թույլ չի տա վերջինիս թուլացում, մասնատում:

Հետաքրքիր է նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը. կմիանա՞, թե՞ ոչ, այսինքն՝ թիմակիցների միասնականության որոշակի հարցեր նույնպես կճշգրտվեն, թեեւ Նիկոլն արդեն գործարկեց պայքարի նոր ձեւաչափ

Կազմակերպվող երթին վերոնշյալ անձանց միանալը ՀԱԿԿ-ը ոչ հերքել է, ոչ էլ, կարծես, հաստատել, ինչը վկայում է, որ նրանց դիրքորոշմանը կուսակցությունում սպասում են: Երկրորդ գործոնի առումով, կհստակեցվի քաղաքական դաշտի շերտավորումը. ինչպիսի ուժեր կմիանան, ովքեր են պատրաստ ՀԱԿԿ-ի հետ ծավալելու քաղաքական որոշակի գործունեություն, ովքեր կդրսևորեն չեզոքություն, հետաքրքիր կլինի հատկապես պառլամենտական ընդդիմության արձագանքը, քանի որ վերջիններս պարտադիր կուտակային կենսաթոշակների կիրառման պատճառով միավորվել էին, որն առաջացրել էր կոնսոլիդացիայի փոքրիկ սաղմեր:

Երկրորդ գործոնից է բխում կամ դրա հետ անմիջական կապի մեջ է գտնվում հասարակական տրամադրությունների ստուգման, այն ցանկալի հուն տեղափոխելու նպատակի իրականացման հանգամանքը, որով փորձ կարվի հընթացս հավաքագրել զանգվածային տրամադրություններ կամ, գոնե, շոշափել այն:

ՀԱԿԿ-ը միշտ էլ առանձնացել է սեփական նպատակների իրագործման համար ցույցերի, երթերի տեխնոլոգիան բավական լավ ու ակտիվ օգտագործելով (իհարկե, այն ժամանակ դեռևս ՀԱԿ էր), ուստի քաղաքական գործունեության այդ ձևը նրա համար լուրջ կարևորություն ունի և հանդիսացել է փարձնաքար՝ ստուգելու համար այլ ուժերի պայքարելու պատրաստակամությունը, գործընկերային կամ մրցակցային կարգավիճակը և այլ հաշվարկներ: Հիմա էլ, ավանդույթի ուժով, կարող է նմանատիպ իրավիճակ ստեղծվել, որը նույնիսկ կարող է որոշել ընդդիմադիր դաշտի ուրվապատկերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ