26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Չեմ գտնվել ՊՊԾ գնդում և անգամ տեղն էլ չգիտեմ». «Սասնա ծռեր» -ի գործ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող   «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ այսօր գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանը գործի իրեն վերաբերվող մասը անջատելու մասին միջնորդություն ներկայացրեց:

«Ես  «Սասնա ծռեր» -ի անդամ չեմ ու չեմ գտնվել ՊՊԾ գնդում և անգամ տեղն էլ չգիտեմ: Արդեն երևում է, որ ես անմեղ եմ ու հիմա ստիպված եմ  երկարատև դատաքննությանը մասնակցել: Իմ գործը քննեք առանձին վարույթում և մի քանի նիստով կավարտվի»,-նշեց Աթոյանը:

Փաստաբանները միացան միջնորդությանը նշելով, որ գործը իրոք պետք է առանձնացնել: Պետք է առանձնացնել նաև Կարո Եղնուկյանի մասը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ:

Դատավորը մերժեց Մանվել Աթոյանի  միջնորդությունը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն  անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ