26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ գույն ունի Գյումրին ու ինչ կենդանու է նման (տեսանյութ)

Գյումրիի գոյության մասին որոշել է աշխարհին պատմել «Deem Communications» մարկետինգային և PR-ընկերությունը, որը  մինչև տարեվերջ հետազոտելու է քաղաքն ու քաղաքացուն, ապա, ամբողջացնելով տվյալները, ստեղծելու է Գյումրու բրենդը:

Նախաձեռնության նպատակն է  խթանել Գյումրու զարգացմանը՝ բրենդավորելով քաղաքի հայտնի վայրերը, կողմերն ու մարդկանց, այլ կերպ ասած՝ քաղաքային կոլորիտը:

Ընկերության ստեղծագործական տնօրեն կանադահայ Րաֆֆի Նիզիբլյանին Գյումրին վաղուց է գերել:  

«Ես երկրաշարժից 2 տարի հետո, 1990-ին Մոնրեալի պարախմբով եմ այցելել Գյումրի, հետո Սպիտակ, ապրեցինք Թալինում ու շատ բան հայտնաբերեցի ինձ համար», -պատմում է Րաֆֆին:

Նախնական  հաշվարկներով, ընկերության ներդրումը կազմում է մոտ 35 հազար եվրո: «Արդեն 15 տարի է ապրում եմ Հայաստանում, ու մենք որպես Հայաստանում ապրող քաղաքացի ու ընկերություն ուզում ենք ունենալ ոչ միայն մեկ շուկա, դա հիմա միայն Երևանն է, այլ լինի նաև երկրորդ, երրորդ քաղաք ու շուկա: Դրա համար նաև պետք է լինեն տնտեսապես, սոցիալապես կայուն քաղաքներ: Մենք ուզում ենք նպաստել մեր ապագային, ոչ միայն որպես քաղաք նայել ու ներդրում կատարել, այլ որպես բիզնես դիտարկել»,- ասում է Րաֆֆին:

Ուսումնասիրությունից հետո նախաձեռնությունն անցնելու է գործնական քայլերի, որոնք լինելու են սեմինարների մեթոդով, մշակվելու է նաև 2 տարվա ռազմավարություն:

Գյումրին ոչ միայն արվեստի և սպորտի քաղաք է, այլև գիտելիքի և տեխնոլոգիաների: Ծրագիրը նախատեսում է այս կոնցեպտը նույնպես ներկայացնել՝ ընդգծելով քաղաքի՝ կրթության և տեխնոլոգիական ոլորտի հաջողություններն ու հաղթանակները: «Բրենդավորում ենք Գյումրին» նախաձեռնության ուսումնասիրության փուլը կավարտվի դեկտեմբերին, որից հետո էլ կմեկնարկեն գործնական քայլերը:

2018-20 թվականիններին, ցանկության դեպքում, կարելի է ծաղկեցնել քաղաքը, քանի որ այստեղ կա պատմական միջավայր, Գյումրին հայտնի է օլիմպիական չեմպիոններով, արվեստագետներով, հատուկ խառնվածքի մարդկանցով: Տեղացիների բնավորությունը, հումորն ու հաղթանակի ձգտումը, յուրաքանչյուր ոլորտում, հայնտնի են՝ գոնե Հայաստանում: Հիմա եկել է այդ որակներն ու սիրելի քաղաքը օտարերկրացիներին ներկայացնելու ժամանակը:

Իսկ թե ինչ գույն ունի Գյումրին, Henaran.am-ի թղթակցին պատասխանել է բրենդավորման ծրագրի ղեկավարը՝ Կարինե Արոյանը: Տեսանյութում մանրամասներն են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ