25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի առաջարկը Հովիկ Աբրահամյանին

«Երբ ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, հիմա Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ գտնվող տարածքներն իսկապես կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ քիչ առաջ հնչեցրած տեսակետին, թե ավելի շքեղ դղյակներ կան Հաղթանակի զբոսայգուց բացի այլ տարածքներում:

 Ըստ Փաշինյանի՝ բացառված է, որ այնտեղ լինի որևէ հողակտոր, որևէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա: «Մենք կարող ենք տուրիզմի մեջ մտցնել, որ հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի՝ կարող են իրեն որպես գիդ նշանակել»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած հացադուլին Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու պահանջով, ապա Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Դա կախված է բովանդակությունից առաջին հերթին, շատ հոռետեսորեն եմ վերաբերում հացադուլի ինստիտուտին՝ որպես քաղաքական գործիք: Եթե որևէ մեկը հացադուլ է հայտարարում ինչ-որ պահանջով, ինքը պետք է հաշիվ տա այդ քայլի լրջությանը, եթե ենթադրենք, որ իր պահանջը չկատարվի, դադարեցնելո՞ւ է, ի՞նչ է լինելու:

Բայց եթե անժամկետ չի, ուրիշ բան»:

Նա նշեց, որ կծանոթանան հացադուլի պահանջների բովանդակությանն, ապա համապատասխան եզրակացությունները կանեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ