23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ռոբոտաշները միանում են պատերազմին /Տեսանյութ/

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինան մարտական գործողությունների մեջ է մտցրել Մեծ Բրիտանիայից գերմանական քողարկաներկմամբ ավելի քան 30 ռոբոտաշներ:

Վերջերս  մարտերը հյուծիչ խրամատային բնույթ են ստացել:

Ուստի, Ուկրաինայի Զինված ուժերը մարտի մեջ են մտցրել բրիտանական Brit Alliance ընկերության BAD.2 ռոբոտաշներին:

Դրանք հավաք, դիմացկուն և մանևրելու ունակ ցամաքային դրոններ են չորս ոտքերի վրա, որոնք կառավարվում է օպերատորը։

Ռոբոտաշներին օգնում են հասնել այնպիսի վայրեր, որտեղ օդային անօդաչու թռչող սարքն ի վիճակի չէ մտնել, օրինակ, շենքերի կամ խրամատների ներսում:

Ռոբոտաշները տեսախցիկով հետախուզում են շրջակա տարածքը, հայտնաբերում պայթուցիկ թակարդներն ու հաշվարկում Ռուսաստանի զինված ուժերի շարժումները:

Դա Ուկրաինայի հետախուզության աշխատակիցների համար զգալիորեն նվազեցնում է վտանգը։ Ներկա պահին ռազմաճակատում 30-ից ավելի նման շներ կան։

Գերմանական Concamo ընկերության հակաջերմային քողարկման շնորհիվ դրանք գրեթե անհնար է հայտնաբերել։

Ռոբոտաշները անաղմուկ գաղտագողի հաղթահարում են մարտադաշտը մինչև 15 կմ/ժ արագությամբ և գործում են հակառակորդից 3,5 կմ շառավղով առավելագույնը հինգ ժամվա ընթացքում:

Ռոբոտաշների արժեքը տատանվում է 4000-8000 եվրոյի սահմաններում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ