26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտարարություն կատարելով չէ միայն. Միրումյանը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին

«Եթե կան նման դեպքեր, վայրագություններ, ապա կարող են դիմել համապատասխան մարմինների, ովքեր կպարզեն, եղել է, թե ոչ: Հայտարարություն կատարելով չէ միայն», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետզրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ խոսելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հայտարարություններից, թե ՊԵԿ աշխատակիցներն Առինջ մոլում վայրագություններ են անում։

Միաժամանակ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ հարկային մարմիններն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն կիրառել ֆիզիկական ուժ, որն, իհարկե, սահմանափակումներ ունի: Մասնավորապես, այն դեպքում, եթե հարկային մարմնի ներկայացուցիչը ենթարկվել է հարձակման:

Ինչ վերաբերում է «Առինջ մոլում» կատարվող ստուգումներին, ապա Միրումյանն ասաց, որ համապատասխան ռիսկային չափանիշներ կան, որոնց հիման վրա մեկ տարի առաջ հայտարարվում է ստուգումներ իրականացնելու մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ