25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: «Օրենքի ընդունման նպատակը երկուսն է՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումնեի փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,-ասաց նախարարը:

Փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմանական միջոց՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում: Նա ասաց, որ նախատեսվոմ է բռնություն գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժուղից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս՝ օրինակ ալկոհոլամոլությունից:

«Թեև թյուր կարծիք կա, և կա նման հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգվորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն: Պետք է մեկ անգամ հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման, կամ սահմանափակման որևէ նոր հիմք, և նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ընտանեկան աժեքները»,-ասաց նա և նշեց, որ օրենքը բազմիցս քննարկել են, և մի շարք լուրջ կարևոր փոփոխություններ են ամրագրվել, մտահոգիչ հարցերն են ամրագրվել: Նա վստահցրեց, որ առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան: «Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ