02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԵԿ աշխատակիցները բացահայտ տեռոր և ոտնձգություններ են սկսել ՓՄՁ-ների հանդեպ

«Առինջ մոլ»-ի առևտրականներն այս պահին գտնվում են Ազգային ժողովի շենքի դիմաց: Առևտրականները բողոքում են ՊԵԿ նոր առաջարկի դեմ, որի համաձայն՝ առևտրականները պետք է յուրաքանչյուր ներկրած ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնեն։  Լրագրողների հետ զրույցում «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ եթե նպատակ ունեն ՀԴՄ չխփելու համար 175 հազար գան, տուգանեն, դա ուրիշ խնդիր է. «Մինդչեռ մենք գիտենք, թե իրականում որն է նրանց նպատակը: Թող շնորհք ունենան ու մարդկային լեզվով խոսեն, թե չէ՝ մտնում ենք հարկային, վախից աշնան տերևի նման դողում ենք», – նշեց նա։
 
Նրանք դժգոհեցին, թե  Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց ու սկսեց օգտագործել այսպիսի արտահայտություններ՝ «կոշտ ու կոպիտ և ցավեցնող քաղաքականություն», այնուհետև հրահանգեց նաև ՊԵԿ նախագահին կոշտ ու կոպիտ և ցավեցնող վարչարարություններ իրականացնել։ ՊԵԿ աշխատակիցներն էլ, օգտվելով առիթից, բացահայտ տեռոր և ոտնձգություններ սկսկեցին ՓՄՁ-ների հանդեպ։ 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ