02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տաքսին և քաղաքային տրանսպորտը կթանկանան /տեսանյութ/

Այսօր  Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ընէացքում  անդրադարձավ   ոլորտին վերաբերող նոր օրինագծին՝  կապված տաքսու լիցենզավորման կարգի փոխության հետ: 

«Ես կարծում եմ՝ օնլայն-տաքսին չարժե տարբերակել մյուս տաքսիներից։ Երբ ժամանակին «Յանդեքս»-ը մտավ մեր երկիր, իրենց շուկան գրավելու համար դեմպինգ արեցին։  «Յանդեքս»-ն  անգամ իր գրպանից էր գումարներ վճարում վարորդներին  սկզբնական շրջանում, իսկ այսօր  «Յանդեքս»-ի գինը  մի քանի անգամ թանկացել է», – նշեց  բանախոսը։

Վերջինս շեշտեց՝ տաքսու շուըկան աստիճանաբար մենաշնորհային կդառնա։

 «Օնլայն տաքսիները   որոշ ժամանակ անց 80 տոկոսով կդառնան ոլորտի գերիշխողները։ Ես կարծում եմ, որ այս օրենքը, որ պիտի ընդունվի, լինելու է  ի շահ  «Յանդեքս»-ի   և, առհասարակ, ի շատ  օնլայն տաքսիների։ Իմ հետազոտությունները վկայում են այն մասին, որ առաջիկայում տաքսու գինը կթանկանա։ Բնականաբար, կթանկանա նաև քաղաքային տրանսպորտի գինը։

Այսօր ուզում են ընդունել մի օրենք, որ տաքսու համաև վարելու համար մեքենան պիտի ունենա մինչև 6 տարվա հնություն։ 

Ես վստահ եմ՝ հիմա  «Յանդեքս»-ը  ուղղակի ուզում է գրավել հաճախորդներին, ուզում  են նրանց վստահությունը շահել, բայց հետագայում գինը թանկանալու է։  Ի՞նչ եք կարում, Անկարայում  բնակվող,  «Յանդեքս»-ի հրեա սեփականատերը հայերի մասի՞ն է մտածում, որ էժան   գներ է սահմանել», –  նշեց Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ