26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսանողները դիմում են ծայրահեղ քայլերի. ԵՊՀ-ում թեժ է

Երեւանի պետական համալսարանի շենքի դիմաց մի քանի հարյուր ուսանողներ ակցիայի միջոցով սատարում են  տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող եւ այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին:

Ուսանողները հայտնում են , որ իրենք այստեղ կմնան այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի եւ իրենց 5 ընկերները դադարեցնեն հացադուլը:

Հացադուլ հայտարարած 5 ուսանողները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ են՝ Դավիթ Պետրոսյանը, Յուրի Մովսիսյանը, Լեւոն Չուքակալյանը, Գեղամ Ասատրյանը եւ Հարությունը:

Նշենք, որ հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ հացադուլ հայտարարածներից 4-ը ծառայել են բանակում. «Հացադուլի նպատակն է հասարակական անտարբերության, ինչպես նաեւ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ