02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոնոպոլիաներ, միկրոֆոն անջատել, արտահերթ նիստ … թեժ կրքեր ԱԺ-ում

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօօրյան: Նախքան նիստի օրակարգի հաստատելը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը բարձրացրեց տարբեր տոնավաճառներում ՊԵԿ-ի ստուգումների վերաբերյալ հարցը՝ ասելով, որ հազարավոր առևտրականներ նամակով են դիմել իրենց, որ պետական մարմինների կողմից չարաշահումներ են անցկացվում իրենց ու իրենց մոտից գնումներ անողների նկատմամբ: Մելքումյանը նշեց, որ տարբեր տոնավաճառների աշխատակցիներ դիմել եմ խմբակցություններին, ինքն էլ դիմել է վարչապետին ու ՊԵԿ նախագահին այս հարցի առնչությամբ, ստացել է հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության մասին պատասխան, բայց կյանքն ու իրականությունը տարբեր բաներ են. «Պետք է դադարեցնել, որ տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, ասում են՝ բացեք ձեր տոպրակները, մեր առևտրականները սոցիալական բնույթի աշխատանքով են զբաղված, ու իրավունք չկա օրենքը խախտելու, եթե այնտեղից պետք է հավաքեն մի քանի միլիոն հարկեր, դա չպիտի հակադրել սոցիալական խնդիրներին:

Մենք տեղերը ցույց ենք տալիս, թե որտեղից պետք է հավաքել:

Գազամատակարարման ու գազապաշտպան համակարգն է, 7-8 տոկոս կորուստները չեն իջնում, ու «Գազպրոմն» էլ ներդրումներ չի կատարում, թող գնան, կալորիականությունը ստուգեն, մարդիկ տներում սառում են, չի տաքացնում, չեն էլ կարողանում վճարել, գազամակատակարարման հանձնաժողով ենք առաջարկում ստեղծել»,-նշե Մելքումյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ դա բացահայտ տեռոր է, որպեսզի մարդիկ մեկ կտոր հացից զրկվեն: «Այն, ինչ անում են, պատկան մարմինները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են:

Բենզինի, գազի մոնոպոլիա կա, գնացեք այդտեղ, կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը. պիտի այդտեղ գնա, իրենց Մանումենտի դղյակներում գնացեք ու տեսեք խախտումներ:

Մի ստիպեք, որ ամենամարդաշատ տեղը դառնա «Զվարթնոց» օդանավակայանը մեր երկրում»,-նկատեց Զոհրաբյանը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ խնդրեց գործընկերներին վարման կարգի վերաբերյալ խոսել: Տեղից Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ սա լրջագույն հարց է:

«Ո՞վ է ասել, որ լրջագույն խնդիր չէ, դրա համար կա հայտարարությունների ժամ, հերթագրվեք ու ներկայացրեք, նույն բանն է, ոնց որ բյուջեի ժամանակ այլ հարց քննարկենք, խնդրանքս դա է, ինձ հաճելի չէ խոսափող աշխատել»,-արձագանքեց Շարմազանովը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սակայն շարունակեցին նույն թեման բարձրացնել, արդյունքում Շարմազանովն անջատեց Վահե Էնֆիաջյանի խոսափողը:

«8-ի փոխարեն 30 հոգով հեթագրվեք հայտարարությունների ժամին, ի՞նչ խնդիր կա: Ես չեմ ասում, որ բովանդակությունը կարևոր չէ, բայց խնդրում եմ պահպանել ԱԺ կանոնակարգ-օրենքը»,-ասաց Շարմազանովը:

Խմբակցության մյուս պատգամավորները հետագայում հորդորեցին այս հարցը ներառել նիստերի օրակարգում, նիստ վարողն էլ պատասխանեց, որ եթե համապատասխան ստորագրությունները լինեն, արտահերթ նիստ կգումարվի այս հարցով, բացի այդ հիշեցրեց, որ վաղը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օրն է, և այնտեղ այս հարցերով կարող են դիմել Կառավարության ներկայացուցիչներին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրենց էլ են դիմել, իրենք կզբաղվեն այս խնդրով ու դիմումներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ