26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում

Երեկ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում:

Shasmhyan.com-ը հաղորդում է, որ Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կարապետյանից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող КрАЗ մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա: 

Ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 50-ամյա Արսեն Ավետիսյանին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել КрАЗ մակնիշի ավտոմեքենան, որից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 6 հատ 7.62 տարմաչափի /ԱԿՄ/ ինքնաձիգի կրակված պարկուճ, 2 հատ դատարկ գնդակի միջուկ, իսկ ավտոմեքենայի հովացման համակարգի վրա հայտնաբերվել են 7 հատ գնդակի վնասած հետքեր:

Վարդենիսի ոստիկանները՝ Ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Կարճաղբյուր գյուղի բնակիչ է և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղյուր կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ