26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են

Սեռավարակաբան-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածվում են մարդկանց տեղաշարժերի ժամանակ: «Արտերկիր մեկնում են սեռահասուն տղամարդիկ, ովքեր ունեն ընտանիք, այսինքն` ունեն նաև սեռական հարաբերությունների փորձ ու պահանջ։ Նրանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան: Ռուսաստանում սեռական պահանջը բավարարելու մատչելի, արագ, մեծ հնարավորություն կա: Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Սեռավարակաբան-մաշկաբանը հայտնեց, որ Ռուսաստանում սեռավարակների տարածվածությունը մոտ տասն անգամ գերազանցում է Հայաստանում սեռավարակների տարածվածությանը, բացի այդ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը ավելի բարձր է:

«Կան մարզեր, որոնք սեռավարակների առումով առաջատար են` Շիրակի մարզը, Գեղարքունիքի մարզը։ Դա, երևի, պայմանավորված  է բնակչության թվաքանակով, միգրացիայի, սեռական կյանքի կուլտուրայի մակարդակով»,–ասաց Հովհաննիսյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ամենացավոտ խնդիրներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը:«Քսանհինգ տարվա ընթացում 2,5 միլիոն բնակչություն ենք կորցրել,  Հայաստանում պետք է հիմա ապրեր հինգ միլիոն բնակչություն»,- շեշտեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ