26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում կհիմնվի գերմանական ներդրումներով նոր բիզնես կենտրոն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանին։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի գրավչությունները և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության մեխանզիմները։

Բեռնի Զիլդենմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած ուշադրության համար և  տեղեկացրել, որ շուտով Երևանում կբացվի նոր բիզնես կենտրոն, որի ներդրումները կազմել են շուրջ 2 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում, ըստ  ներդրողի, կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ