26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞ նչ է ուզում Քրիստոսը մեզնից

«Իսկապես ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա»:

(Ղուկաս 7:1-10)

Կափառնայումում ապրող մի հայրուրապետ մարդ է ուղարկում Քրիստոսի մոտ, խնդրելով որ Տերը բժշկի իր ծառային։ Երբ Քրիստոս ասում է, թե կգամ և կբուժեմ, հարյուրապետն ասում է, որ ես արժանի չեմ իմ հարկի տակ Քեզ ընդունելու, միայն հրահանգիր և իմ ծառան կբուժվի։ Ապա Քրիստոս եզրակացնում է. «Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա»։

Ինչպիսի՞ հավատք չգտավ Քրիստոս։ Առաջին՝ հարյուրապետը խոստովանեց Քրիստոսի աստվածությունը։ Նա Հիսուսին չընկալեց պարզապես որպես հրաշագործի, Ով հիվանդին դիպչելով կբուժեր։ Հարյուրապետը հավատում էր, որ Քրիստոսի կամքը և խոսքը բավական են իր ծառայի բժշկության համար։ Նա հավատում էր Աստծո խոսքի արարչագործ զորությանը։

Երկրորդ՝ հարյուրապետն անկեղծորեն սիրում էր իր ծառային։ Հակառակ այն ժամանակվա ընկալումների, որ ծառան մարդ չէ, հարյուրապետն իր ծառայի մեջ տեսնում էր մարդու, ում նույնպես Աստված է ստեղծել։

Երրորդ՝ անկեղծ հավատքն օգնեց, որ հարյուրապետն անդրադառնա իր անձին։ Նրա համար Աստված սեփական խնդիրների լուծողը չէ, այլ մեկն Ում առաջ կանգնելու արժանի չէ։

Ահա այս հավատքն էր պակասում ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ