26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորը մերժեց. Անդրիաս Ղուկասյանի գործ

Դատավոր Վարդան Գրիգորյանը մերժել է  իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:  Դատարանը 2 ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարկել է  որոշումը՝ նշելով, որ միջնորդությունը մերժում է այն հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ:

Արդեն հայտնել ենք, որ Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր` նոյեմբերի 7-ին, ինքնաբացարկի միջնորդություն էր հայտնել նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանին: Կարեն Մեժլումյանը նշել էր, որ դատավորը կողմնակալ է, հանդես է գալիս մեղադրական կողմից: Պաշտպանի խոսքով, դատավորի կողմնակալությունն ավելի ակնհայտ է երեւացել անցած դատական նիստին` գործով վկա Գեղամ Սահակյանի հարցաքննության ժամանակ: Նրա խոսքով, վկան ունի պարանոյիդ անձնային խանգարում եւ պաշտպանական կողմի հարցերը` վկայի հոգեկան անառողջությունը բացահայտելուն ուղղված, դատավորը անթույլատրելի է համարել, որն էլ մեկ անգամ եւս ապացուցում է, որ դատարանն անաչառ չէ:

 Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ