24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ, էլեկտրաշոկերներ առնելու փող կա, բայց կրթության համար չկա՞»

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանն ասում է, որ մենք չգիտենք, թե ուր ենք գնում կրթության մեջ, այդ պատճառով էլ չի մշակվում նորմալ կրթական ռազմավարություն: Այս մասին նա նշեց այսօր կազմակերպված քննարկման ժամանակ: «Կրթությունն ամենևին մարգինալ չէ երկու պարզ պատճառով, կրթությունն այն հենքն է, որի վրա մենք կարող ենք ստեղծել ժողովրդավար պետություն, և կրթությունն այն ոլորտն է, որի մեջ ամենամեծ հասարակական ընդգրկվածություն կա: Եթե մենք մենք կարողանանք նորմալ կրթություն տալ, կարող ենք նաև ժողովրդավարական երկիր ստեղծել»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ընդգծեց, որ մենք պետք է հասկանանք այլընտրանքի գինը, այսինքն՝ եթե կրթության ոլորտում կրճատումներ են արվել, ապա որ ոլորտում ենք շահել: «Մի բան է, երբ ձեռքերդ լվանում ես, մի բան է, երբ փորձում ես ելքեր գտնել»:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանն ընդգծեց, որ մոտեցումը, թե անպայման խոշոր գումարներ են անհրաժեշտ կրթության որակը լավացնելու համար, այդքան էլ այդպես չէ:

Արևիկ Անափիոսյանն ավելացրեց, որ ըստ իրեն՝ խորքային բարեփոխումներ են պետք, որոնք պիտի քննարկվի միջազգային և տեղի փորձագետների հետ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ շատ լավ հասկանում են, որ ավելի կենսական նշանակություն ունեցող ոլորտներ կան, որոնց հատկացումներ են պետք, սակայն հատկացվող գումարը շատ քիչ է: 

Հիշեցնենք, որ Կրթության ոլորտին 2018 թվականի պետական բյուջեի նախագծով տրամադրվելու է 127 միլիարդ դրամ, որը 0.6 միլիարդով պակաս է 2017 թվականի ցուցանիշից:

Նրա կարծիքով՝ այս իշխանություններին պետք է բանակը, Ոստիկանությունը, բայց նրանք բոլորովին չեն կարևորում կրթությունը, գիտությունը. «Նրանց համար դրանք ավելորդ ոլորտներ են, բեռ են իշխանության վրա: Իշխանություններին պետք է կրոնականացված շարքայինների մի բազմություն, որն ազատ չի մտածում ու ընդամենը հլու-հնազանդ կատարում է վերևից իջեցված հրամանները: Այսինքն՝ փող կա Ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ, էլեկտրաշոկերներ առնելու, բայց կրթության համար փող չկա՞: 1.8 տոկոս ցուցանիշն ի՞նչ նպատակով են սահմանել, դա ծաղր է ուղղակի, դա մարտահրավեր է, որին մենք պետք է արձագանքենք»:

Վահրամ Սողոմոնյանն ընդգծեց, որ քաղաքական կամքի դեպքում կարելի է գումարներ գտնել: Օրինակ՝ ավելացվում է ոստիկանությանը հատկացվող բյուջեն, քանի որ նպատակ կա այն ուժեղացնել: «Այս հարցը պիտի դրվի Հանրապետական խմբակցության ու «Դաշնակցության» առջև: Հնարավոր է այդ վերաբաշխումները կատարել ու մանկապարտեզներն ամբողջ երկրում վճարովի դարձնել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ