26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Չկա որևէ այլ երկիր, որը կարող է ՀՀ-ին նման արտոնյալ պայմաններով որակյալ զենք ու տեխնիկա տրամադրել»

«Պարոն նախագահը շատ հստակ պատասխանեց, որ առնվազն մինչև 2027 թվականը Մեծամորի ատոմակայանը շարունակելու է գործել, իսկ երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ն երբեք չի հրաժարավելու ատոմային էներեգետիկայի կիրառումից: Սա շատ կարևոր հայտարարություն է, և բոլոր շահարկումները, որ եթե Եվրամիության հետ համաձայնագիր կնքենք, ՀՀ-ը պիտի հրաժարավի ատոմակայանից, որ բում է առաջացրել Թուրքիայում, այդպես չէ»,-այսօր ՀՀԿ ԳՄ-ից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով նախագահի՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի մյուս կարևոր կետից՝ ՌԴ-ից վերցվող 100 միլիոն վարկից՝ Շարմազանովն ասաց, որ մինչև տարվերջ այդ ռազմական վարկի վերջին խմբաքանակը կհասնի ՀՀ, և ՀՀ-ն, հաշվի առնելով իր անվտանգության առաջնահերթությունը, ևս արտոնյալ 100 միլիոն դոլարի վարկ է ստանալու ՌԴ-ից ներքին գործարանային գներով:

Շարմազանովը նկատեց, որ սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ի համար անվտանգության և պաշտպանության շահերի ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է, երկրորդ՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման և ամրապնդման, որտեղ ռազմական համագործակցությունն առաջնային է, երրորդ՝ այս պահին այդ համագործակցություն ու դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար, և չկա որևէ այլ երկիր, որը կարող է ՀՀ-ին նման արտոնյալ պայմաններով նման որակյալ զենք ու տեխնիկա տրամադրել:   

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ