26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

15-ամյա Վարդանն այլեւս չվերադարձավ․ Նավասարդյանի այրին հուզվեց /ֆոտո/տեսանյութ/

Երեւանի Արաբկիր համայնքում այսօր՝ նոյեմբերի 1-ին, բացվեց արցախյան հերոսամարտի մասնակից, Անկախության դրոշակակիր անվամբ հայտնի Վարդան Պապիկյանի խաչքարը։

Բացմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգմավոր Աղվան Վարդանյանը, հասարարական-մշակութային գործիչներ, ԵԿՄ անդամներ։

Նշենք, որ Վարդան Պապիկյանը անհայտ կորել է Երասխավանի մարտերի ժամանակ։ 

Իր խոսքում Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին նշեց, որ 14 տարեկանից սկսած՝ Վարդանը մշտապես իրենց տան սիրելի հյուրն էր։

«Այդ օրն էլ Վարդանը մեր տուն եկավ, եւ ինձ խնդրեց, որ իրեն զենք ու համազգեստ տամ։ Ես նրան հարցրի՝ Աշոտ Նավասարդյանը թո՞ւյլ է տալիս, որ կռվի գնաս, Վարդանն ասաց, որ անկեղծ կասի՝ Նավասարդյանը թույլ չի տալիս, որովհետև դեռ անչափահաս է, բայց ինքն ամեն դեպքում գնալու է։ Հայրենիքի գաղափարներով սնվող այդ պատանին գնաց ու այլեւս չվերադարձավ»,- նշեց Նավասարդյանի այրին եւ հուզվեց։

Մանրամասները եւ տեսանյութը՝ քիչ անց

23140405_1440219102765879_1910979406_n 23115116_1440219146099208_822579266_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ