02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երիտասարդների խնդիրները` վարչապետի օրակարգում են

Երեկ սեպտեմբերի 20-ին Ծաղկաձորում սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը հանդիպեց “Ուսուցանում ուսուցանողների համար” եռափուլ երկարաժամկետ դասընթացի մասնակիցներին:

Փոխնախարարը իր խոսքում կարեւորեց երիտասարդության ոլորտումկառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը: Նրա խոսքով, վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխումների կողմնակից է, եւ անմիջապես արձագանքում է ոլորտում առկա խնդիրներին: Մշակվել են ոլորտի առաջնայնությունները, շուտով կհրապարակվի Ազգային զեկույցը:

Քարամյանը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին՝ մասնավորապես անդրադառնալով մարզերում ապրող երիտասարդների զբաղվածության հարցերին, առցանց դրամաշնորհային ծրագրին, ոչ ֆորմալ կրթություն ստացած դասընթացավարների իրավական կարգավիճակին:

Նշենք, որ դասընթացի նպատակն է խթանել Հայաստանում ոչ-ֆորմալ կրթության ոլորտի զարգացումը, պատրաստել ոչ-ֆորմալ կրթության որակյալ մասնագետներ եւ ապահովել նրանց նորագույն եվրոպական չափանիշների համաձայն տեսական, մեթոդական եւ պրակտիկ-կիրառական գիտելիքներով: Ծրագիրը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ  իրականացնում է “Թրեյներների ազգային թիմ” ՀԿ-ն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ