22 Օգոստոսի, Հինգշաբթի, 2019

Պարգեւ սրբազանը տեսավ սատանային. Արցախյան վկայություններ

d6a85ae2cd54d3fae9b2c73eb10e448f_XL

Պարգեւ Սրբազանը երկար ժամանակ խորհրդածում եւ աղոթում էր, իմանալու, թե ինչու՞ կոմունիստների տոները այս կամ այն օրն են նշանակվել՝ օրինակ՝ մայիսի 1ը, մարտի 8ը եւ այլն կամ ինչու՞ Սումգայիթի ջարդերը սկսվեցին փետրվարի 28ին: Հայտնի դարձավ, օրինակ, որ փետրվարի 28ին Թալիաթ փաշան հայերին կոտորելու հրաման տվեց, եւ ահա նույն օրն էլ, 73 տարի անց, ջարդերն սկսվեցին Սումգայիթում: 

Հիշենք, որ հավատն հալածողների շատ տոներ ծագել են սուրբ տոներին հակառակելու պատճառով: Սուրբ բաները հակառակ շուռ տալը, հակառակ շրջելը սատանայապաշտների սկզբունքն է, ինչպես որ նրանք շրջված պատարագներ են անում, նույնպես էլ սուրբ տոներն են շրջում: Օրինակ, եթե սեպտեմբերի 8ը, որ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնն է, 6 ամսով շրջում են՝ ստանում են՝ մարտի 8ը, այսինքն՝ ի հակառակ տոն Աստվածածնին: Մայիսի 1ը, որ բոլոր աշխատավորների տոնն էին հայտարարել, եթե նրանց 6 ամսով շրջածը ուղղենք, կտեսնենք, որ բոլոր սրբերի տոնն է, եւ այսպես շարունակ:

Եվ երբ Սրբազանը աղոթում էր, թե՝ Տեր Աստված, մի՞թե սրանք ամեն ժամ, ամեն վայրկյան հաշվարկ են անում, ինչ ահավոր համակարգ ունեն, եւ ամենն այդ՝ ճշմարտությանը հակառակ… Աստված իմ, ի՞նչ եղանակով են սրանք աշխատում: Եվ այդ պահին Տերը մեկ վայրկյանի չափ Սրբազանի առջեւ բացում է այս իրողությունը. Մեջքի կողմից նստած էր սատանան մի սեղանի առջեւ, իսկ սեղանին ողջ երկրագնդի քարտեզն էր, որտեղ փոքրիկ լույսեր էին վառվում եւ նշված էին օրեր, ժամեր, վայրկյաններ, անուններ, կետեր … Սատանան նստած այդ հսկա քարտեզի առաջ՝ աշխատանք էր տանում: 

…Եվ, բնականաբար, այս վկայությունը եւս ավելի է հաստատում Ավետարանական «Արթուն մնալու, միաբան լինելու խորհուրդը», քանի որ «Սատանան քնած չէ եւ աշխատում է անընդհատ՝ ի հակառակ եւ ի վնաս մեզ, թե էլ ո՞ւմ կարող է խարդախել ու կուլ տալ»: Եվ հարկ է բոլոր քրիստոնյաներիս արթուն մնալ նրա մեքենայությունների հանդեպ: Քրիստոնյաների համար պատգամ ու հրահանգ է հոգով մշտապես արթուն լինելը պահքով, աղոթքով, սրբազան բարեգործություններով:
Օրհնյալ է սրբությանը հետամուտ մարդկանց Սուրբ Հոգով միաբանող Տեր Աստված: Ամե՛ն:

ԼԻՆԵՆՔ ՉԱՐԱՀԱ՛ՂԹ. Ա՛ՅՍ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՍՈՒՄ Է ՊԱՐԳԵՒ ՍՐԲԱԶԱՆԸ

-Ձեր ներքին զգացողությունն ի՞նչ է ասել. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աստծո օրհնությունը եղե՞լ է մեզ վրա։
-Ոչ միայն օրհնությունն է եղել։ Այս տարիների ընթացքին ուղղակի տեսնում ենք, թե ինչպես Աստծո զորավոր աջը մեր կողքին գործում է մեզ հետ։ Մեզ ոգեւորում է ու զորացնում։
– Եվ՝ նկատելի՞ …
¬Իհարկե։ Բազում օրինակներով դա կարող եմ ասել։ Դրա մասին կարող են վկայել շատ զինվորներ, որոնք պատերազմի դաշտում հրաշքները տեսնելով, գալիս ու մկրտվում էին…

-Դարերի ընթացքում մեր ժողովուրդը դժվարությամբ, մազե կամրջի վրա քայլելով հասել է մեր օրերը, չի՛ վերացել պատմական թատերաբեմից։ Թվում է՝ նախախնամություն կա այս ամենում։ Ի՞նչ եք կարծում՝ Բարձրյալի կողմից ի՞նչ առաքելություն է հատկացված նրան։

-Ամեն մի ազգ ունի իր առաքելությունը, եւ ամեն մի անհատ ունի իր առաքելությունը։ Իսկ ինչպե՞ս հասկանալ առաքելության էությունը։ Դրա համար պետք է բացատրենք նախ եւ առաջ անունը։ Մենք հայ ենք, այսինքն՝ գալիս ենք Հայկ Նահապետից։ Իսկ ո՞վ է Հայկ Նահապետը։

Նա է, ով մերժեց Բաբելոնի աշտարակաշինությունը՝ սատանայի ծրագիրը երկրի վրա եւ քաջաբար, իր 300 հարազատներով դուրս եկավ համաշխարհային կայսրության դեմ, որի գործակատարն էր Բելը։
Հայկը ոչ միայն մերժեց սատանայի ծրագիրը եւ մնաց հավատարիմ Աստծուն, այլեւ մարտնչեց Բելի դեմ ու հաղթեց, սպանեց նրան։ Այսինքն՝ Հայկը Աստծո մարտիկն ու Աստծո հավատարիմ զինվորն է եւ չարահաղթ է։ Նշանակում է մենք՝ հայերս, պետք է նմանվենք Հայկին՝ լինենք չարահաղթ։ Ա՛յս է մեր առաքելությունը…

Հ. Գ. Բանաստեղծուհի Գոհար Սարդարյանին՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի տված հարցազրույցից էր այս Հատվածը, որ վերցրել ենք «ՀՀ» օրաթերթից։

Մաքսիմ Ոսկանյան

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ