26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արարատ համայնքում մեծ շուքով նշվեց Բերքի տոնը

Երեկ Արարատի մարզի  Արարատ գյուղական համայնքում՝ Հաղթանակի հուշահամալիրի այգում,  տեղի ունեցավ Բերքի տոն։ Այն կազմակերպվել էր Արարատի համայնքապետարանի ջանքերով՝ համայնքապետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։

Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար   Արմինա Մելոյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ բերքի տոնին մասնակցելու հրավեր են ստացել համայնքի տարածքում գործող կազմակերպությունները՝ ներառյալ դպրոցները, ամբուլատորիան, մանկապարտեզը։ 

«Բերքի տոնին մասնակցում էին նաև  մեր  համայնքում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, մեր համայնքի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտները։  Մոտավորապես 15 սեղան էր ցուցադրված։ Բերքի տոնին ներկա էին գտնվում հարևան համայնքների ղեկավարները, Արարատի մարզի մարզպետարանի աշխատակիցները՝  մարզպետի գլխավորությամբ։ Գյուղատնտեսության  ոլորտում գործունեություն   ծավալող շրջանային բոլոր ընկերությունները  ևս  մեր կողմից հրավեր ստացել էին և մասնակցեցին միջոցառմանը։ Երևանից ևս հյուրեր ունեինք… մի խոսքով՝  բերքի տոնին Արարատ համայնքը բազմաթիվ հյուրերի էր հյուրընկալել», – նշեց Արմինա Մելոյանը։

Վերջինս շեշտեց՝  Բերքի տոնի  ընթացքում եղել են նաև հետաքրքիր անակնկալներ․ այդ օրն Արարատի համայնքապետարանը մրցանակներ էր պատրաստել։

«Մրցանակային 4 անվանակարգ ունեինք՝ «Տարվա խաղողագործ», «Տարվա բանջարագործ», «Տարվա տնայնագործ» և «Տարվա անասնաբույծ»։ Այս մրցանակները, իհարկե, Բերքի տոնին գտան իրենց տերերին։ Ընդգծեմ, որ  Բերքի տոնը մեր համայնքում  միաձուլվել  էր արվեստի, մշակույթի հետ․ գեղեցիկ համերգային ծրագիր ներկայացվեց,  ինչպես նաև  ցուցահանդես,  որին մասնակցում էին համայնքի նկարչության խմբակը, սպորտային և մշակութային խմբակները․․․ Մեր համայնքը   բավականին մեծ է։  Համայնքի  բնակիչները  մի ընտանիքի պես համախմբվել էին․   յուրաքանչյուրս մեր ջանքերին էինք ներդրել, որպեսզի Բերքի տոնը կայանար և իսկապես, կարող ենք ասել՝ այդ տոնը հիշարժան դարձավ մեր համայնքի համար․ Բերքի տոնը վերածվեց գյուղի տոնի», – եզրափակեց Արմինա Մելոյանը։

22519247_1473183659395846_2311268248352497268_n 22687520_1473184442729101_495108231542688827_n 22688062_1473184649395747_1734514193149068957_n 22528386_1473185402729005_5438891719700463271_n 22540250_1473184336062445_9082908458687388790_n

22549899_356582068145119_1544655914760885653_n 22555242_356581931478466_1103874636190854255_n 22728668_356582188145107_4184240725707677330_n 22528214_356582231478436_2764918008305365012_n 22491668_356581648145161_201303772163302559_n 22528525_1473184486062430_6873021863228423171_n 22539865_356581631478496_647056104227559324_n 22688041_356582268145099_4054811414558376325_n 22528533_356582124811780_8832889771100640591_n 22687535_1473188952728650_2820448671217408776_n 22555157_1473186656062213_5722145678285131772_n 22555260_356581774811815_1229778236785164490_n 22539759_1473186706062208_7892237121527021251_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ