26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ներում է շնորհել. Հրապարակ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունն ուզում է կատարելագործել եւ օրենքի կարգավիճակ տալ հանցանք կատարած անձանց ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու գործընթացին։
Ներման մասին օրենքի նախագիծը տեղադրվել է edraft.am կայքում, որի այցելուները 100 տոկոսով կողմ են արտահայտվել նախագծին, չնայած այն որոշակի խստացումներ է նախատեսում մասնավորապես խնդրագրեր ներկայացնելու ժամկետների առումով։

Եվ մինչ իրավապաշտպանները, փաստաբանները բարձրացնում են ՔԿՀ-ները բեռնաթափելու, մասնավորապես, պատժաչափի 20 եւ ավելի տարին կրած ցմահ ազատազրկվածներին ազատ արձակելու հարցը, վերջիններս հանդես են գալիս հայտարարություններով, բողոքի ծայրահեղ միջոցների՝ հացադուլի են դիմում՝ իրենց ձայնը երկրի առաջին դեմքին լսելու դարձնելու ակնկալիքով։

Չէ որ, ինչպես հասարակական համոզմունքն է վկայում, հենց Բաղրամյան 26-ի գիտությամբ Է ՀՀ-ում իրականացվում նորին մեծություն արդարադատությունը։ Մենք հարցում Էինք ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների բաժնի պետ ԶԵմմա Հակոբյանին՝ խնդրելով հայտնել, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացբում (2008 թվականից մինչ օրս) քանի դատապարտյալ է ներման խնդրագրով դիմել նախագահին։

Քրեական օրենսգրբի որ հոդվածներով դատապարտված անձինք են ներման խնդրագիր ներկայացրել, քանիսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Թերթին ուղարկված պատասխանից տեղեկանում ենք, որ ամեն տարի մի քա­նի հարյուր դատապարտյալ է ներում հայցել, սակայն նրանց սակավ մասն է ստացել։ Ըստ այդմ՝ 2008 թ. ապրիլից մինչ օրս ներման խնդրագրով դի­մել է 246 դատապարտյալ, ներում է շնորհվել 22-ին, 2009-ին՝ 373 դատապարտյալ, ներում է շնորհվել 38-ին։

2010-ին դիմել է 494-ը, ստացել՝ 45-ը։ 2011-ին՝ 450-ը, ներում է շնորհվել 40 դատապարտյալի։

Սերժ Սարգսյանին ամենաշատը ներման խնդրագրով դիմել են 2012– ին՝ 555 դատապարտյալ, սակայն նե­րում է ստացել ընդամենը 32-ը։ 2013-ին դիմել է 424-ը, ներում ստացել 23-ը, 2014-ին՝ 238-ը, ստացել 22 դատապարտյալ։ 2015-ին դիմել է 266-ը, ստացել 2-ը, 2016-ին՝ 361-ը, ներում է շնորհվել 30 դատապարտյալի։ 2017-ի հունվարից առայսօր դիմել է 188-ը, նե­րում է շնորհվել 22 դատապարտյալի։ Այսպիսով, իր պաշտոնավարման ընթացքում Ս. Սարգսյանն ամենաշատը 2010-ին է ներում շնորհել՝ 45 դատապարտյալի։

Ընդհանուր առմամբ, նախագահն իր պաշտոնավարման 9.5 տարվա ընթացքում ներում է շնորհել 300 դատապարտյալի։ Նշենք, որ ՀՀ նա­խագահն իրավասու է ներում շնորհել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված ցանկացած դատապարտյալի։ Ներման խնդրագրերը քննարկելիս, ինչպես հայտնի է, հաշվի են առնվում կատարված հանցագործության բնույթը եւ հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, վարքը, կրած ժամկետը, առող­ջական, ընտանեկան, սոցիալական վիճակը, այլ հանգամանքներ։

Թե հատկապես Քրօր. որ հոդվածներով դատապարտված անձինք են ներում ստացել, հարցման պատասխանում չի կոնկրետացվում։ Նշված է միայն, որ «ներման արժանացած դատապարտյալները դատապարտված են եղել հիմնականում ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար»։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ներման խնդրագիր ներկայացրած դատապարտյալների մեջ կան ցմահ ազատազրկվածներ, եւ ինչ ընթացք է տրվել նրանց խնդրագրերին։ Նաեւ՝ արդյո՞ք «Հոկտեմբերի 27-ի գործով» դատապարտված անձինք եւս դիմել են ՀՀ նախագահին ներման խնդրագրերով։ «Ցմահ ազատազրկման, ինչպես նաեւ «Հոկտեմբերի 27-ի գործով» դատապարտված անձանցից որեւէ մեկին ներում չի շնորհվել»,– ասված է պատասխանում։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ