26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեսողական խնդիր ունեցողներից «նալոգ» են ուզում կամ խաշի սեղան. թեժ իրավիճակ/տեսանյութ/

«Կույրերի միավորման Մշակույթի տունը նպատակին չի ծառայում , քանի որ տեսողական խնդիրներ ունեցողներից կազմված «Լույս» երգչախմբին թույլ չեն տալիս փորձեր անցկացնել մշակույթի տանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եղիցի լույս կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Մարիետա Սարդարյանը:

Նշենք, որ այսօր տեսողական խնդիրներ ունեցող անձանցից կազմված երգչախմբի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ «Լույս»  երգչախմբին թույլ չեն տալիս համերգային փորձերը անցկացնել մշակույթի տանը իրենց հատկացված սենյակում: Ս.Շահնազարյանի անվան մշակույթի տան տնօրեն Յուրա Ավետիսյանը   այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին: Բոլոր դռները փակ էին ու միայն երկու տղամարդու հանդիպեցինք, ովքեր նարդի էին խաղում:

«Միգուցե տեսնում են, որ պրոֆեսիոնալիզմը զարգանում է և հասնում այն մակարդակին, որ համեմատելն անիմաստ է: Միգուցե մեզնից էլ «նալոգ» են ուզում, կամ երևի խաշի սեղան են ուզում»,-նկատեց երգչախմբի անդամներից` Բագրատը:

«Լույս» երգչախմբի անդամները չեն զիջելու: Նրանք կպայքարեն հանուն իրենց իրավունքի:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ