26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բացում են հիվանդությունների կանխարգելմանն ուղղված մարզային լաբորատորիաներ

Այսօր Մարտունու, Կապանի և Վանաձորի բնակիչներն առավել ապահով են ի շնորհիվ վարակների վերահսկման, մշտադիտարկման և դրանց դեմ պայքարի համար կառուցված լաբորատորիաների: Երևանում ԱՄՆ դեսպանության կողմից կառուցված և նոր տեխնոլոգիաներով հագեցված ու սեյսմաանվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխանող լաբորատորիաները հանդիսանում  են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերը:
              2017 թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ միասին բացեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Առողջապահության նախարարության մարզային լաբորատորիան: Գեղարքունիքի լաբորատորիան, որն  այս տարի ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության(ՊՎՆԳ) կողմից կառուցված երեք լաբորատորիաներից մեկն է, կայուն լաբորատորիա է, որը բարձրացնում է կենսաապահովության և կենսաանվտանգության Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելով մարդկանց և կենդանիներին հիվանդություններից:
               «Այս նոր կառույցը թույլ կտա հայ գիտնականներին անվտանգ և արդյունավետորեն կատարել իրենց աշխատանքը, արձագանքել ցանկացած տեսակի հնարավոր վարակիչ հիվանդությունների բռնկումներին, որոնք կարող են սպառնալ Հայաստանի քաղաքացիներին, գյուղատնտեսական կենդանիներին, տնտեսությանը կամ ազգային անվտանգությանը»,- ասաց դեսպան Միլսը բացման արարողության ժամանակ:
              Մարտունու լաբորատորիայից զատ վերջերս  ավարտվել է Առողջապահության նախարարության երկու նոր մարզային լաբորատորիաների կառուցումը, որոնցից մեկը՝ Կապանում, իսկ մյուսը՝ Վանաձորում: Այս շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու այդ երկու լաբորատորիաների բացումը, որին մասնակցելու են բաձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ-ից:
              Այս ժամանակակից լաբորատորիաները սեյսմակայուն են և փոխարինում են խորհրդային միության ժամանակների հնամաշ կառույցներին, որոնք չունեն ժամանակակից սեյսմիկ պաշտպանվածություն: Ծրագրի շրջանակներում նախարարության աշխատակիցների համար գնվել են նաև ժամանակակից սարքավորումներ՝ հիվանդություններն ախտորոշելու և հետազոտելու համար: ԱՄՆ կառավարությունը ներդրել է 9 մլն. ԱՄՆ դոլար լաբորատորիաների կառուցման, սարքավորումներով վերազինման և Առողջապահության, Գյուղատնտեսության ու Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների վերապատրաստման համար, որպեսզի ապահովի նոր լաբորատորիաների համապատասխանությունը կենսաապահովության միջազգային պահանջներին:
               Վերջերս բացված լաբորատորիաները կազմում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջանային լաբորատոր ցանցի մասը: Ամբողջ երկրում ժամանակակից ցանցի առկայությունը հնարավորություն է տալիս ոլորտի աշխատակիցներին արդյունավետ կերպով կատարել հիվանդությունների տարածվածության մշտադիտարկում և ապահովում է բռնկումների վաղ հայտնաբերումն ու արագ արձագանքումը:
               Այս լաբորատորիաների կառուցման ավարտը ՊՎՆԳ-ի և Առողջապահության նախարարության միջև համագործակցության կարևոր փուլանիշ է: ՊՎՆԳ-ի աջակցությամբ Հայաստանը տարածաշրջանային առաջատար է դառնում կենսաանվտանգության, կենսաապահովության և հետազոտությունների ոլորտներում: Այս նախագիծն ավարտին հասցնելը ցույց է տալիս ՊՎՆԳ-ի շարունակական ներդրումները Հայաստանի հանրային առողջապահության ոլորտում:
«Հայաստանի կենսաապահովության կարողությունների բարելավման նպատակով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը մեկ այլ օրինակ է մեր երկու ազգերի միջև համագործակցության, որն ուղղված է Հայաստանում ավելի լավ առողջապահական արդյունքների հասնելուն», – ասաց դեսպան Միլսը: «21-րդ դարում, աճող ճանապարհորդության և գլոբալիզացիայի հետ մեկտեղ, մի երկրի կենսաանվտանգության բացթողումը կարող է անմիջական սպառնալիք դառնալ այլ երկրների առողջապահության և տնտեսության համար: Այսպիսով, շարունակական համագործակցության, թիմային աշխատանքի և միջազգային համագործակցության անհրաժեշտությունն այս ոլորտում կարևոր է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ